Թուրքիայի «İsra Holding»-ի խորհրդի անդամ և «DEİK»-ի՝ Թուրքիա-Լիբանան գործարար խորհրդի նախագահ Մ. Վեյսել Վուրալի գլխավորած գործարար պատվիրակությունը մեկնել է Լիբանան։ Բեյրութում թուրք գործարարները հանդիպել են լիբանանցի գործարարների հետ և քննարկել երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և ներդրումային նոր հնարավորությունները։
Վուրալը նշել է, որ 2011-ին Թուրքիայի, Լիբանանի, Սիրիայի և Հորդանանի միջև ստորագրված «Լևանտի պակտի» (Levant Paktı) հարցը կրկին օրակարգ բերելը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային տնտեսական համագործակցության տեսանկյունից։ Նրա խոսքով՝ հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակել այդ մեխանիզմը վերագործակելու հնարավորությունների շուրջ։
Գործարարները նաև անդրադարձել են Հիջազի երկաթուղու վերագործարկմանն ու տարածաշրջանային տրանսպորտային ցանցերի զարգացմանը։
Աղբյուր՝ SonDakika




