Թուրքիայի ռազմական արդյունաբերության խոշոր ընկերություններ «ASELSAN»-ն ու «ROKETSAN»-ը կնքել են ընդհանուր 1.28 մլրդ եվրո արժողությամբ պայմանագրեր։
Գործարքը վերաբերում է հրթիռների համար տվյալների փոխանցման համակարգերի և թիրախը հայտնաբերող ու ուղղորդող գլխիկների մատակարարմանը։
Պայմանագրերի մասին «ASELSAN»-ը հայտնել է Հանրային տեղեկատվության բացահայտման հարթակում (KAP) հրապարակված հաղորդագրությամբ։
Աղբյուր՝ Yeni Şafak




