Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբում արտագնա խաղ է ունեցել Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հետ։ Խաղն ավարտվել է 2։1 հաշվով՝ օգուտ Ֆրանսիայի։
Ֆրանսիայի հավաքականի կազմում գոլերը խփել են Էմիրհան Թոփչուն (ինքնագոլ՝ 49-րդ րոպե) և Ժունիոր Կրուպին (80-րդ րոպե)։ Թուրքիայի հավաքականի միակ գոլի հեղինակ է դարձել Աբդուլքերիմ Բարդաքչըն՝ 90-րդ րոպեին։
Ֆրանսիայի հավաքականը միավորների թիվը հասցրել է 13-ի և ավարտել խմբային փուլն առաջին տեղում, իակ Թուրքիայի հավաքականը մնացել է 0 միավորով ու խմբում զբացեցնում է վերջին տեղը։ Նշենք, որ Թուրքիայի ազգային հավաքականը պարտություն է կրել Ազգերի լիգայի խմբային փուլի բոլոր վեց հանդիպումներում։
Աղբյուր՝ Sözcü




