• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
16 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի երիտասարդները հանդիպել են Բաթումում

15:49, 16 Նոյեմբեր 2026
- Հանրային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև եվրոպական ևս 5 երկրների 32 երիտասարդական աշխատողներ Վրաստանի Բաթում քաղաքում մասնակցել են «Եվրոպական խաղաղության կորպուս» (European Peace Corps) միջազգային կրթական ծրագրին։ Վեցօրյա հանդիպման ընթացքում քննարկվել են հակամարտությունների խաղաղ կարգավորման, փոխըմբռնման և միջմշակութային համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում երիտասարդները մասնակցել են քննարկումների և գործնական վարժությունների՝ անդրադառնալով ոչ բռնի հաղորդակցությանը, կարեկցանքին և նախապաշարմունքների հաղթահարմանը։ Ծրագրի նպատակն էր զարգացնել հակամարտությունների խաղաղ կարգավորման և համագործակցության գործնական հմտություններ։

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի երիտասարդների համատեղ մասնակցությունը հատկապես ուշագրավ էր տարածաշրջանի բարդ հարաբերությունների համատեքստում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության և փակ սահմանի պայմաններում ծրագիրը հնարավորություն է տվել մասնակիցներին անմիջականորեն շփվելու և ծանոթանալու միմյանց տեսակետներին։

Հայաստանից ծրագրին մասնակցած Արփի Մանուսաջյանի խոսքով՝ տարբեր պատմական ու մշակութային փորձ ունեցող մարդկանց հետ անմիջական շփումը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալու միմյանց։ Նա ընդգծել է, որ ապագա սերունդների համար այլ իրականություն ստեղծելու ճանապարհին երկխոսությունն անհրաժեշտ է։

Թուրքիայից մասնակից Ադիլ Քերիմ Փորսուքն էլ նշել է, որ հարևան երկրների մասին պատկերացումները հաճախ ձևավորվում են պատմության, քաղաքականության և լրատվամիջոցների ազդեցությամբ, մինչդեռ անմիջական շփումը թույլ է տալիս ավելի լավ ճանաչել միմյանց։

Ադրբեջանից մասնակից Զեյնաբ Մամեդգուլիևայի խոսքով՝ խաղաղության կառուցումը չի նշանակում անտեսել տարաձայնությունները, այլ սովորել հարգալից հաղորդակցվել և համագործակցության հնարավորություններ գտնել։

Աղբյուր՝ Dokuz8haber

Tags: ԱդրբեջաներիտասարդներԹուրքիաՀայաստան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան հրթիռային համակարգերի մատակարարման խոշոր գործարք է կնքել

16.11.2026

Թուրքական «ASELSAN»-ն ու «ROKETSAN»-ը կնքել են ընդհանուր 1.28 մլրդ եվրո արժողությամբ պայմանագրեր։

Թուրքիան պարտվել է Ֆրանսիային 2-1 հաշվով

16.11.2026

Թուրքիայի ազգային հավաքականը պարտություն է կրել Ազգերի լիգայի խմբային փուլի բոլոր վեց հանդիպումներում։

Թուրքիան օրական սպառում է 817.298 մտվ/ժամ էլեկտրաէներգիա

16.11.2026

Թուրքիան օրական արտահանել է 17.198 մվտ/ժամ էլեկտրաէներգիա և ներմուծել 55 մվտ/ժամ էլեկտրաէներգիա։

9

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır