Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) 2026-2027 թթ. զեկույցի համաձայն՝ ծանր դասի ռազմական ԱԹՍ-ների համաշխարհային արտահանման 41 տոկոսը բաժին է ընկել Թուրքիային։ ԱՄՆ-ն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 21 տոկոս մասնաբաժնով, իսկ Իսրայելն ու Չինաստանը հաջորդում են՝ 11-ական տոկոսով։
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի տեխնոլոգիական ներուժին։ Բանկի գնահատմամբ՝ երկրի էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունները կարող են ապահովել մոտ 23 խոշոր արհեստական բանականության տվյալների կենտրոնի էներգիայի պահանջարկը։ Համեմատության համար՝ Լեհաստանի հնարավորությունները բավարար են 8 նման կենտրոնի համար։
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի աշխատատեղերի շուրջ 21 տոկոսն ուղղակի կամ անուղղակի կապված է Եվրամիության պահանջարկի հետ։ Միևնույն ժամանակ, եթե Թուրքիան դուրս մնա ԵՄ-ի «Գնիր եվրոպականը» քաղաքականությունից, երկրի ՀՆԱ-ն կարող է կրճատվել 0.48 տոկոսով։
ՎԶԵԲ-ն անդրադարձել է նաև կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառման հետևանքներին։ Հետազոտության համաձայն՝ ԱԲ-ից օգտված աշակերտները հետագայում, առանց տեխնոլոգիայի օգնության առաջադրանքներ կատարելիս, 17 տոկոսով ավելի ցածր արդյունք կգրանցեն, քան ԱԲ չօգտագործած աշակերտները։
Աղբյուր՝ Foreks.com





