Թուրքիայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում արգելափակվել է 521 անձի օգտահաշիվ «X» հարթակում։ Նրանք գրառումներ են արել Անթալիայում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովի (COP31) վերաբերյալ։
Արգելափակվել են կլիմայի ու էներգետիկայի մասնագետների, փաստաբանների, լրագրողների ու բժիշկների օգտահաշիվներ։
Հոկտեմբերի 2-ին «Խոսքի ազատության ասոցիացիան» (İFÖD) հայտարարել է, որ գրաքննության ալիքը վերածվել է ցունամիի՝ նշելով, որ մեկ ամսվա ընթացքում արգելափակվել է առնվազն 1270 «X»-ի օգտահաշիվ։
Ասոցիացիայի նոյեմբերի 2-ի հայտարարության համաձայն՝ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ արգելափակվել է 2137 «X»-ի օգտահաշիվ։
Աղբյուր՝ Diken





