Իրաքը վերսկսել է հում նավթի արտահանումը Թուրքիա-Իրաք նավթամուղով։ Իրաքի նավթի նախարարի հայտարարությամբ՝ սկզբնական փուլում օրական կարտահանվի 120․000 բարել նավթ, իսկ հետագայում ծավալը նախատեսվում է աստիճանաբար հասցնել 500․000-ի։
Նավթի արտահանումն իրականացվում է Քիրքուք-Ջեյհան խողովակաշարով, որը Իրաքի նավթը հասցնում է Թուրքիայի միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ։
Աղբյուր՝ Foreks.com
Որո՞նք են Թուրքիայում տղաների ամենատարածված անունները
Թուրք ընտանիքները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել պատմական և ավանդական անունների նկատմամբ։





