«Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) անդամ երկրների քաղաքացիների համար Ստամբուլի օդանավակայանում կստեղծվի առանձին հաշվառման կետ։ Անկարայում հոկտեմբերին կայացած ԹՊԿ գագաթնաժողովում ձեռք է բերվել պայմանավորվածության, ըստ որի, պետք է հեշտացնել թյուրքական աշխարհի երկրներից Թուրքիա մեկնող ուղևորների գրանցման, ուղեբեռի հանձնման և անձնագրային հսկողության գործընթացները։
Նախագիծը դիտարկվում է որպես թյուրքական պետությունների միջև տրանսպորտային և ճանապարհորդական համագործակցության նոր քայլ։ Նշվում է, որ նախագիծն առաջին փուլում կգործարկվի Ստամբուլի օդանավակայանում ու ակնկալվում է, որ այն կհեշտացնի թյուրքական պետությունների միջև ուղևորահոսքը։
Աղբյուր՝ Takvim





