Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ելույթ է ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում։ Նա ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին։
Գյուլերը նշել է, որ այս շրջանում փոխադարձ վստայության հիման վրա Թուրքիան ամրապնդում է ռազմական համագործակցությունը եղբայրական Ադրբեջանի հետ՝ մասնավորապես համատեղ ռազմական ուսումնական վարժանքների, զորավարժությունների ու ռազմարդյունաբերության մեջ։
«Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության գործընթացին։ Համոզված ենք, որ տևական խաղաղությունը կնպաստի Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը, տրանսպորտային և առևտրային կապերի, ինչպես նաև տնտեսական համագործակցության զարգացմանը»,- տեղեկացրել է նախարարը։
Աղբյուր՝ TRT Haber




