• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
18 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Քուրդ ընդդիմադիր. «Օջալանի բանտային պայմանները փոխվել են»

13:01, 18 Նոյեմբեր 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) համանախագահ Թունջեր Բաքըրհանը նոր հայտարարություն է արել Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանների փոփոխության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդի՝ Իմրալը կղզու բանտում նոր տարածք տեղափոխվելուց հետո փոխվել են նրա աշխատանքային պայմանները, ընդլայնվել է նաև քարտուղարության կազմը։

Բաքըրհանը նշել է, որ փոփոխությունների նպատակն է ապահովել Օջալանի աշխատանքի առավել արագ և արդյունավետ կազմակերպումը։

Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների և քրդական կողմի միջև ընթացող գործընթացին՝ Բաքըրհանը նշել է, որ այն բաղկացած է 4 փուլից։ Նրա գնահատմամբ՝ առաջին փուլը՝ զինաթափումն ու բախումների դադարեցումը, ավարտվել է, իսկ երկրորդը՝ երկխոսության և բանակցությունների հարթակի ձևավորումը, նույնպես իրականացվել է։

Բաքըրհանի խոսքով՝ գործընթացն այժմ երրորդ փուլում է, որը ենթադրում է իրավական և քաղաքական շրջանակի ձևավորում։ Նա նշել է, որ այս ուղղությամբ խորհրդարանում հանձնաժողով է ստեղծվել, ինչպես նաև օրենք է ընդունվել, թեև արձանագրված առաջընթացը դեռևս բավարար չէ։

Նա հավելել է, որ հաջորդ՝ չորրորդ փուլը պետք է ապահովի ժողովրդավարական քաղաքականության համար պայմանների ստեղծումը, ինչպես նաև հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։

Բաքըրհանը նաև ընդգծել է, որ զինաթափման գործընթացին պետք է հաջորդեն իրավական և քաղաքական քայլեր։ Նրա խոսքով՝ մինչ իշխանությունները խոսում են համապետական հաշտեցման մասին, քաղհետապնդումները, ձերբակալություններն ու մամուլի ազատության սահմանափակումները շարունակում են խոչընդոտել այդ գործընթացին։

Աղբյուր՝ Agos

Tags: ԹուրքիաքուրդՕջալան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում երիտասարդ կանանց գործազրկությունը կրկնակի բարձր է

18.11.2026

15-24 տարեկան կանանց շրջանում գործազրկությունը կազմում է 23.3%, տղամարդկանց շրջանում՝ 10.4%։

ԹՊԿ-ն քննարկում է զարգացման համատեղ բանկ ստեղծելու հարցը

18.11.2026

Նախաձեռնության նպատակն է ավելացնել անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունն ու խթանել տնտեսական կապերը։

Երկրաշարժ Վանում

18.11.2026

Օրվա ընթացքում Վանա լճում ու հարակից տարածքներում մի քանի հետցնցում է գրանցվել։

9

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır