Թուրքիայի արևելքում՝ Արդահան նահանգում առատ ձյուն է տեղացել։ Ձյան ու բքի պատճառով Արդահան-Արդանուչ ավտոճանապարհի՝ 2600 մետր բարձրության վրա գտնվող Բյուլբյուլան լեռնանցքում արգելափակվել է 3 միկրոավտոբուս։
Դեպքի վայր են մեկնել Թուրքիայի ներքին գործերի նախարարության «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) և ճանապարհային ծառայության աշխատակիցները և մի քանի ժամ տևած աշխատանքների արդյունքում 25 ուղևորի հաջողվել է դուրս է բերել արգելափակումից։
Մեկ այլ ճանապարհի՝ Արդահան-Փոսոֆ երթուղու Իլգար լեռնանցքում ևս ձյան, բքի և մերկասառույցի պատճառով բազմաթիվ մարդատար ու բեռնատար մեքենաներ են մնացել ճանապարհին։
Աղբյուր՝ TRT Haber




