Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի և Սինգապուրի հետ օդային հաղորդակցության ոլորտում համաձայնագրեր են կնքվել։ Նշվում է, որ այդ համաձայնագրեր միտված են այդ երկրների հետ օդային հաղորդակցության կապերի ամրապնդմանը և ուղևորափոխադրումների հնարավորությունների ընդլայնմանը։
Մոնրեալում անցկացված «Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության» (ICAO) Օդային տրանսպորտի 7-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում Թուրքիայի անունից համաձայնագրերը ստորագրել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Քեմալ Յուքսեքը, Սաուդյան Արաբիայի անունից՝ «GACA»-ի նախագահ Աբդուլազիզ բին Աբդուլլահ Ալ-Դուաիլեջը, իսկ Սինգապուրի անունից՝ «CAAS»-ի գլխավոր տնօրեն Հան Կոկ Ջուանը։
Սաուդյան Արաբիայի հետ շաբաթական կանոնավոր բեռնափոխադրումների թույլատրելի չվերթների թիվը 14-ից կհասցվի 21-ի, իսկ Սինգապուրի հետ կավելացվեն կանոնավոր ուղևորափոխադրումների չվերթների թույլատրելի քանակը։
Այս կարգավորումները ավիաընկերություններին ավելի մեծ ճկունություն կապահովեն՝ նպաստելով երկու երկրների հետ օդային հաղորդակցության կապերի և ճանապարհորդության հնարավորությունների զարգացմանը։
Աղբյուր՝ Anadolu




