Դամասկոսում Թուրքիայի դեսպան Նուհ Յըլմազը հանդիպել է Սիրիայի արդյունաբերության և ներքին առևտրի նախարար Բասիլ Աբդուլհաննանի, ինչպես նաև կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աբդուսսելամ Հեյքելի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրի ընդլայնման, ներդրումների ավելացման և թվային փոխակերպման ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Արդյունաբերության և ներքին առևտրի նախարարի հետ հանդիպմանը կողմերն անդրադարձել են առևտրային կապերի զարգացմանն ու ներդրումային հնարավորություններին։ Յըլմազը նշել է, որ քննարկվել են համագործակցության այն ուղղությունները, որոնք կարող են նպաստել երկու երկրների տնտեսական զարգացմանն ու ընդհանուր բարեկեցությանը։
Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Թուրքիայի դեսպանի խոսքով՝ տեխնոլոգիական փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունները կարող են ամրապնդել թուրք-սիրիական հարաբերությունները և նոր հնարավորություններ ստեղծել երկկողմ համագործակցության համար։
Աղբյուր՝ Manşet Haber





