Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծին՝ այն որակելով պատմական։ Այդ մասին հայտնում է «Region Monitor»-ը։
Մասնավորապես, Քըլըչը «X» սոցիալական ցանցի իր էջում, գրել է․
«Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություն․ Թուրքիայի հետ տարաձայնությունների պատճառ հանդիսացող ձևակերպումը հանվել է։ Ինչպես միշտ ասել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման հարցում»։
Աղբյուր՝ Region Monitor




