Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել ընթացիկ տարվա հոկտեմբերին օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առք ու վաճառքի վերաբերյալ։ Նշվում է, որ 2025-ի հոկտեմբերի համեմատ օտարերկրացիները Թուրքիայում 0.9%-ով ավելի շատ անշարժ գույք են ձեռք բերել ու այդ թիվը հասել է 2259-ի։
Օտարերկրացիներից ամենաշատ անշարժ գույքը Թուրքիայում ձեռք են բերել ռուսները։ Հոկտեմբերին ռուսները Թուրքիայում գնել են 477 բնակարան։ Նրանց հաջորդում են իրանցիները, որոնք ձեռք են բերել 159 բնակարան։
Իրանցիներին հաջորդում են ուկրաինացիները (152), գերմանացիները (123), չինացիները (112), պաղեստինցիները (85), ադրբեջանցիները (72), աֆղանցիները (56) և ղազախները (51)։
Աղբյուր՝ Anadolu





