Թուրքիան, 2025 թ. Մեծ Բրիտանիայի հետ կնքած պայմանագրի համաձայն, ձեռք կբերի 12 միավոր C-130J-30 «Super Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Դրանք նախատեսված են ռազմական բեռների, զինծառայողների և տեխնիկայի տեղափոխման համար։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը ցուցադրել են ձեռք բերվող ինքնաթիռներից երկրորդը՝ այն անգարից դուրս բերելու պահին։ Առաջին երկու ինքնաթիռները Թուրքիայի զինված ուժերին հանձնելու և շահագործման մեջ ընդգրկելու նախատեսված ժամկետը դեկտեմբերն է։ Մնացած ինքնաթիռները կմատակարարվեն փուլային՝ տեխնիկական աշխատանքների ավարտին զուգահեռ։
Ինքնաթիռների ձեռքբերմանը զուգահեռ շարունակվում է թուրքական անձնակազմի վերապատրաստումը։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԱՄՆ-ում ուսուցում են անցնում 6 օդաչու և 6 տեխնիկ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 29 սպասարկող մասնագետ։ Մինչև 2026 թ. վերջ վերապատրաստման ավարտից հետո թուրքական մասնագետները պետք է կարողանան ինքնուրույն շահագործել և սպասարկել ինքնաթիռները։
Աղբյուր՝ Savunma Sanayi




