• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
24 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Էրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»

21:27, 24 Նոյեմբեր 2026
- Ռեգիոն
Share on FacebookShare on Twitter

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել «Կովկասի միջազգային համաժողովի» մասնակիցներին։ Էրդողանը նշել է, որ Կովկասի պատմությունը նաև Թուրքիայի պատմությունն է՝ ընդգծելով․

«Դարեր շարունակ մենք կիսել ենք այս աշխարհագրական տարածքի թե՛ ցավերը, թե՛ ուրախությունները։ Այսօր մեր համատեղ պատմությունը մեզ պարտավորեցնում է թողնել մի տարածաշրջան, որտեղ ապագա սերունդները կարող են ապրել խաղաղության և անվտանգության մեջ»։

Ըստ Էրդողանի՝ այս ըմբռնմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը «Շուշայի հռչակագրով» հասցրել են դաշնակցային հարաբերությունների մակարդակի։

«Շուշայում, Ֆիզուլիում և Լաչինում ծածանվող Ադրբեջանի դրոշը նաև Թուրքիայի հպարտությունն է։ Ինչպես միասին ենք ապրել Ղարաբաղի հաղթանակի բերկրանքը, այնպես էլ նույն վճռականությամբ աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Զանգեզուրի անցուղու բացմամբ կամրապնդվի Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքը, իսկ Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապը նոր հնարավորություն կստանա։

«Մենք հավատում ենք, որ Մետաքսի ճանապարհի երթուղիներում աշխուժացող առևտուրը, աճող համագործակցությունը և ամրապնդվող մարդկային կապերը օգուտ կբերեն ողջ տարածաշրջանին»,- հայտարարել է Էրդողանը։

Աղբյուր՝ Anadolu

Tags: ԱդրբեջանԹուրքիաՀայաստանՀարավային Կովկաս

Ենթաբաժնի վերջին լուրերը

Սերդար Քըլըչ խոսել է ՀՀ-ի նոր սահմանադրության նախագծից

24.11.2026

Ըստ թուրք բանագնացի՝ Փաշինյանը կառուցողական գործընկեր է ռեգիոնում տևական խաղաղության հաստատման հարցում։

ԱԶԿ փոխնախագահն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»

24.11.2026

Զորլուն նշել է, որ Կարս-Իգդիր-Դիլուջու-Նախիջևան երկաթուղու կառուցումը կբարձրացնի ռեգիոնի կարողությունները։

Ալիևը նորից շեշտել է «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը

24.11.2026

Ադրբեջանի նախագահը խոսել է Նախիջևանի հետ հաղորդակցության կապերի ընդլայնման ծրագրերի մասին։

9

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır