Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Թեփեբաշը շրջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով 5 զինծառայող է մահացել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Դեպքի վայր են մեկնել Էսքիշեհիրի քաղաքապետարանի հրշեջ ծառայության և Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) խմբերը։
Դեպքի վայր հասած հրշեջները սկսել են կործանված ուղղաթիռի հովացման աշխատանքները։ Միևնույն ժամանակ նկատվել է, որ վթարի վայրի վերևում մեկ այլ ուղղաթիռ պարեկային թռիչք է իրականացնում։
Տարածքում շարունակվում են անվտանգության ապահովման և դեպքի հանգամանքների ուսումնասիրության աշխատանքները։
Թուրքիայի Պն-ի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվել է․ «Ուսումնական նպատակով Էսքիշեհիրից օդ բարձրացած մեր ռազմաօդային ուժերին պատկանող AS-532 տիպի ուղղաթիռը վթարի է ենթարկվել։ Ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»։
Նշենք, որ Թուրքիայում վերջին մեկ ամսվա ընթացքում ռազմական ուղղաթիռի կործանման երկրորդ դեպքն է գրանցվել։ Նոյեմբերի 12-ին Մալաթիայում S-70 տիպի ուղղաթիռի վթարման հետևանքով մահացել էր 4 զինծառայող։
Աղբյուր՝ Ermenihaber.am




