Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեթ Շիմշեքը մասնակցել է Անկարայում Օմանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը։ Շիմշեքը հանդիպել է Թուրքիայում Օմանի դեսպան Սաիֆ Ռաշիդ Ալ Ջահվարի հետ և քննարկել տնտեսական, լոգիստիկ ու ներդրումային համագործակցությունը։
Շիմշեքը նշել է, որ երկու երկրները պատմության ընթացքում նշանակալի դեր են խաղացել առևտրի ու մշակութային փոխազդեցության զարգացման գործում։ Թուրք նախարարը հայտնել է 2017-ից ի վեր առևտրի ծավալը քառապատկվել է՝ 2025-ին կազմելով 1.4 մլրդ դոլար։ Ըստ Շիմշեքի՝ կողմերը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 5 մլրդ դոլարի։
Կողմերը նշել են, որ համատեղ ներդրումներ կարող են իրականացվել ենթակառուցվածքների, լոգիստիկայի, արտադրության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի, սննդի անվտանգության և ռազմարդյունաբերության ոլորտներում։
Աղբյուր՝ Ensonhaber




