Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Եգիպտոսին՝ նավթ տեղափոխող բենզատարում հրդեհի դեպքի առնչությամբ։ Հայտարարության մեջ նշվել է, որ խորապես ցավում են Եգիպտոսի Գիզայի նահանգի շրջանցիկ ճանապարհին նախօրեին տեղի ունեցած բենզատարի հրդեհի հետևանքով մարդկային կորուստների համար։
«Աղոթում ենք վթարի հետևանքով զոհվածների հոգիների հանգստության համար, ցավակցություն հայտնում նրանց հարազատներին և Եգիպտոսի ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից արևմուտք գտնվող Գիզա քաղաքում նավթ տեղափոխող բենզատարում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 31 մարդ, իսկ 21-ը վիրավորվել։
Աղբյուր՝ TRT Haber





