• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
27 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Բաթումում ֆուտբոլային հանդիպումը վերածվել է թուրք-վրացական սկանդալի

09:58, 27 Նոյեմբեր 2026
- Սպորտ
Share on FacebookShare on Twitter

Վրաստանի Բաթում քաղաքում ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 5-րդ տուրի շրջանակում թուրքական «Բեշիքթաշի» և իսրայելական Բեեր Շեւա քաղաքի «Հապոել» ակումբի  ֆուտբոլային ակումբների հանդիպումն ուղեկցվել է բախումներով և ոստիկանության միջամտությամբ։

Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 26-րդ րոպեին, երբ թուրք երկրպագուները տրիբունաներում պարզել են Պաղեստինին աջակցող դրոշներ և «Ազատություն Պաղեստինին» գրությամբ պաստառներ։ Ոստիկանության միջամտությունից հետո երկրպագուների ուղղությամբ տարբեր առարկաներ են նետվել, ինչին ի պատասխան իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ։

Վրացական և թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բախումներ են տեղի ունեցել նաև հանդիպումից առաջ։ Նախնական տվյալներով միջադեպի ընթացքում մի քանի մարդ է ձերբակալվել։

Հանդիպումը, անվտանգության նկատառումներից ելնելով, Ստամբուլից տեղափոխվել էր Բաթում։ Խաղն ընդհատվել է առաջին խաղակեսի ընթացքում և վերսկսվել շուրջ 40 րոպե անց՝ իրավիճակի հանդարտվելուց հետո։ Այն ավարտվել է «Բեշիքթաշի» հաղթանակով 2։1 հաշվով։

Միջադեպը լայն արձագանք է ստացել Թուրքիայում։ Այն դատապարտել են թուրք պաշտոնյաները, քաղաքական գործիչներն ու ֆուտբոլային ակումբները։

«Բեշիքթաշը» դատապարտել է երկրպագուների նկատմամբ ուժի կիրառումը՝ հայտնելով, որ միջադեպի առնչությամբ դիմել է ՈՒԵՖԱ-ին և Բաթումում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը։ Ակումբի ղեկավարությունը նշել է, որ հետևելու է գործընթացին մինչև բոլոր երկրպագուների անվտանգ վերադարձը Թուրքիա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել «Բեշիքթաշի» նախագահ Սերդալ Ադալիի հետ՝ տեղեկանալով իրավիճակի մասին և փոխանցելով իր աջակցությունը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին միջադեպի կապակցությամբ զրուցել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ՝ պահանջելով ապահովել թուրք երկրպագուների անվտանգությունն ու նրանց վերադարձը Թուրքիա։ Վրացի նախարարի խոսքով՝ Պաղեստինի դրոշները երկրպագուներից վերցրել են ոչ թե Վրաստանի պետական պաշտոնյաները, այլ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նույնպես հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի հետ։ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները գտնվել են մարզադաշտում և հետևել թուրք քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններին։

Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հայտնել է, որ Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի հետ քննարկել է միջադեպը՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված թուրք քաղաքացիներին, պաշտպանել նրանց իրավունքները և պատասխանատվության ենթարկել դեպքի մասնակիցներին։

Աղբյուր՝ Anadolu

Tags: բախումԹուրքիաՎրաստան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Real Madrid-ը երկարաձգել է պայմանագիրը թուրք ֆոտբոլիստի հետ

19.11.2026

Գյուլերի տարեկան աշխատավարձը կազմում է 9 մլն եվրո, իսկ բոնուսներով այն կարող է հասնել 61.8 մլն եվրոյի։

Թուրքիան պարտվել է Ֆրանսիային 2-1 հաշվով

16.11.2026

Թուրքիայի ազգային հավաքականը պարտություն է կրել Ազգերի լիգայի խմբային փուլի բոլոր վեց հանդիպումներում։

Ծեծկռտուք «Galatasaray»- «Fenerbahçe» խաղից հետո

27.10.2026

Աբդուլքերիմ Բարդաքջըն և Արչի Բրաունը հանդիպումից հետո կարմիր քարտեր են ստացել։

Next Post

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության հարցերը

9

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır