Թուրքիայի նախագահականի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) հաղորդմամբ՝ 4.9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել երկրի արևմտյան հատվածում:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Բալըքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում՝ 7 կմ խորության վրա:
Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել Բալըքեսիրի նահանգապետ Իսմայիլ Ուսթաօղլուն՝ հայտնելով, որ իրավիճակը վերահսկելի է:
Ըստ նախնական տվյալների՝ ավերածություններ և նյութական վնասներ չկան: Մարդիկ չեն տուժել:
36 տարի փակ եղած թուրք-իրանական սահմանային անցակետը կվերաբացվի
Անցակետի բացումը կավելացնի Թուրքիայի ու Իրանի առևտրային ու զբոսաշրջային ակտիվությունը։





