Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ Անկարայի որոշումը:
Ըստ այդմ՝ Թուրքիան միացել է դրանց՝ սառեցնելով «Իրանի ատոմային էներգետիկայի կառույցի», ինչպես նաև ընդհանուր առմամբ 22 իրանցու և 17 ընկերության ակտիվները:
Որոշումը կայացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից և հրապարակվել վերջինիս ստորագրությամբ:
Աղբյուր՝ aydinlik.com