Թուրքիայի նախկին վարչապետ, Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանիների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Ադրբեջանում աշակերտուհիներին գլխաշորով դպրոց չթողնելու վերաբերյալ լուրերին և դրան հաջորդած քննարկումներին՝ ընդգծելով երկրի ներքին գործերին չմիջամտելու անհրաժեշտությունը։
Թուրքիայից հնչած քննադատությունների ֆոնին Յըլդըրըմը, ով հանդիսանում է նաև Թուրքիայի նախագահին առընթեր Բարձրագույն խորհրդատվական խորհրդի անդամ, հարցազրույց է տվել ադրբեջանցի լրագրող Ալի Վալիևին։
Նա շեշտել է երկու երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը հարգանքով վերաբերվելու կարևորությունը։
«Ո՞վ կարող է համարձակվել միջամտել Ադրբեջանի ներքին գործերին։ Նման բան մենք կտրականապես չենք ընդունում։ Նման փորձ անողներին ամենախիստ կերպով կպատժենք»,- հայտարարել է Յըլդըրըմը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է կայացնում իր որոշումները, իսկ Թուրքիայի պարտավորությունն է հարգանք ցուցաբերել դրանց նկատմամբ։ Յըլդըրըմը հավելելէ, որ Թուրքիան նույն մոտեցումն է ակնկալում նաև Ադրբեջանից, և մինչ օրս դրան հակասող դրսևորումներ չեն նկատվել:
Աղբյուր՝ Kronos




