Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով հոկտեմբերի 7-ին կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) 12-րդ գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի Հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։
Վերջինս մասնավորապես նշել է, որ Գաբալայում կայանալիք «Տարածաշրջանային խաղաղություն և անվտանգություն» թեմայով գագաթնաժողովի շրջանակներում կվերանայվի «ԹՊԿ»-ի ինստիտուցիոնալ կառուցվածքի ամրապնդման և կազմակերպության շրջանակներում համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը։ Նախատեսվում է, որ կընդունվեն տարբեր փաստաթղթեր և որոշումներ, այդ թվում՝ Գաբալայի հռչակագիրը։
Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է, որ Էրդողանը հանդիպումներ կունենա մասնակից երկրների ղեկավարների հետ։
Աղբյուր՝ Trthaber










