• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
11 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի արտահանման և ներմուծման ծավալները նվազել են

14:47, 14 Հոկտեմբեր 2025
- Տնտեսական
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի օգոստոսին արտահանման միավոր արժեքի ինդեքսը նախորդ տարվա համեմատ աճել է 3.8 տոկոսով, մինչդեռ արտահանման ծավալը նվազել է 4.8 տոկոսով։ Ներմուծման միավոր արժեքի ինդեքսը գրանցել է 0.5 տոկոս աճ, իսկ ներմուծման ծավալը՝ 4.5 տոկոս անկում։ Այսպիսով, արտաքին առևտրի հարաբերակցությունը մեկ տարվա ընթացքում բարելավվել է՝ բարձրանալով 2.8 կետով և հասնելով 91.3 միավորի։

Արտահանման ոլորտում առավել մեծ գնաճ է արձանագրվել սննդի, խմիչքի և ծխախոտի խմբում՝ 8.9 տոկոս, իսկ հումքի (բացառությամբ վառելիքի) խմբում աճը կազմել է 5.1 տոկոս։ Արտադրական արդյունաբերությունում (սննդից ու խմիչքից բացի) գրանցվել է 3.3 տոկոս աճ, մինչդեռ վառելիքային ապրանքների գները նվազել են 3.8 տոկոսով։ Սակայն այս աճը չի հանգեցրել արտահանման ծավալի մեծացման․ ընդհակառակը՝ այն նվազել է 4.8 տոկոսով։ Ամենախոշոր անկումը՝ 13.7 տոկոս, դիտվել է սննդի և խմիչքի ոլորտում։

Ներմուծման մասով ևս արձանագրվել է համանման միտում․ միավոր արժեքը գրեթե կայուն է մնացել՝ 0.5 տոկոս աճով, սակայն ներմուծման ծավալը կրճատվել է 4.5 տոկոսով։ Թեև սննդամթերքի, խմիչքի և ծխախոտի գները բարձրացել են 10.3 տոկոսով, հումքի ներմուծումը նվազել է 7.7 տոկոսով, իսկ վառելիքի ներմուծումը՝ 9.4 տոկոսով։

Տվյալները ցույց են տալիս նաև, որ խմբային և սեզոնային ազդեցություններից զտված ցուցանիշները նույն միտումն են պահպանում․ արտահանման ծավալը հուլիսի համեմատ նվազել է 2.8 տոկոսով՝ հասնելով 152.9 միավորի, իսկ ներմուծման ծավալը՝ 7.2 տոկոսով՝ մինչև 113.8 միավոր։ Տարեկան կտրվածքով արտահանման ծավալը կրճատվել է 0.9 տոկոսով, ներմուծման ծավալը՝ 4.5 տոկոսով։

Ըստ «TÜİK»-ի՝ արտաքին առևտրի հարաբերակցության (արտահանման և ներմուծման արժեքների հարաբերության) բարելավումը ցույց է տալիս, որ արտահանման եկամուտները շարունակում են աճել՝ համեմատած ներմուծման ծախսերի հետ, ինչը նպաստում է Թուրքիայի առևտրային հաշվեկշռի դրական դառնալուն։

Աղբյուր՝ Karar

Ենթաբաժնի վերջին լուրերը

Տարոն Աճեմօղլուն. «Թուրքիային պետք է կառավարման նոր փիլիսոփայություն»

10.09.2026

Տնտեսագետության պրոֆեսորը գնահատականներ է տվել Թուրքիայի տնտեսական և քաղաքական կառուցվածքի վերաբերյալ։

Թուրքիան ու Չեխիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի

08.09.2026

Մի տարում 400.000 չեխ զբոսաշրջիկ է մեկնել Թուրքիա և մոտ 100.000 Թուրքիայի քաղաքացի էլ մեկնել է Չեխիա։

Աշխարհահռչակ «Chobani» ընկերությունը մտադիր է ներդրում անել Թուրքիայում

07.09.2026

Ընկերության հիմնադիրն աշխարհի ամենահարուստ թուրք գործարար Համդի Ուլուքայան է։

Next Post

Էրդողան․ «Եթե Իսրայելը նորից ցեղասպանության ուղին բռնի, դրա գինը ծանր է լինելու»

73

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır