Թուրքիայի Կենտրոնական բանկի ընդհանուր միջազգային պահուստները նոյեմբերի 20-ի դրությամբ նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 16 մլրդ 978 մլն դոլարով՝ կազմելով 141 մլրդ 972 մլն դոլար։
Կենտրոնական բանկի հրապարակած շաբաթական դրամավարկային և բանկային վիճակագրության համաձայն՝ համախառն արտարժութային պահուստները նվազել են՝ հասնելով 50 մլրդ 376 մլն դոլարի։ Մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը կազմում էր 59 մլրդ 250 մլն դոլար։
Միաժամանակ զգալի անկում են գրանցել նաև ոսկու պահուստները․ դրանք կրճատվել են 8 մլրդ 104 մլն դոլարով։
Արդյունքում Թուրքիայի կենտրոնական բանկի ընդհանուր պահուստները մեկ շաբաթում նվազել են 158 մլրդ 950 մլն դոլարից մինչև 141 մլրդ 972 մլն դոլար։
Տնտեսագետների գնահատմամբ՝ նման կտրուկ անկման հիմնական պատճառներից են Կենտրոնական բանկի միջամտությունները՝ լիրայի փոխարժեքը կայուն պահելու նպատակով, ինչպես նաև ոսկու միջազգային գնի նվազումը, որը նվազեցրել է ոսկու պահուստների արժեքը։
Աղբյուր՝ TRT Haber



