• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
17 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Իսրայելի և Թուրքիայի միջև հակասությունները արտացոլվում են նաև Կիպրոսում

20:12, 20 Հոկտեմբեր 2025
- Ռեգիոն
Share on FacebookShare on Twitter

Այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև դրանց ազդեցությունը տարածաշրջանային և միջազգային քաղաքականության վրա, վերլուծել է Կիպրոսյան Ձախ շարժման արտաքին հարաբերությունների քարտուղար, քաղաքական վերլուծաբան Աբդուլլահ Քորքմազհանը։

Քորքմազհանի խոսքով՝ նոր ընտրված ղեկավար Թուֆան Էրհուրմանի հաղթանակը պայմանավորված էր ոչ միայն ընդդիմադիր ուժերի համախմբմամբ, այլև գործող ղեկավարի՝ Էրսին Թաթարի նկատմամբ հասարակական դժգոհությամբ։ Նա նշել է, որ Թուրքիայի իշխանությունները այս անգամ ընտրություններին ուղղակի միջամտությունից զերծ մնացին, ինչը թույլ տվեց արդյունքների բնական ընթացք ապահովել։

Քաղաքական վերլուծաբանը նաև ընդգծել է, որ Իսրայելի և Թուրքիայի միջև աճող լարվածությունը և նրանց տարածաշրջանային մրցակցությունը անմիջականորեն ազդում են Կիպրոսի վրա։ Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ փորձում են վերահսկել Արևելյան Միջերկրականի ռազմավարական տարածքները, և այս մրցակցությունը արտացոլվում է նաև Կիպրոսի քաղաքական զարգացումներում։

Քորքմազհանը հավելել է, որ եթե Անկարան շարունակի պնդել «երկու պետության» քաղաքական գիծը, ապա Կիպրոսի հարցով նոր բանակցություններ չեն սկսվի, քանի որ ՄԱԿ-ի և միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է՝ միայն ֆեդերալ հիմքով միավորված Կիպրոսն է դիտարկվում որպես ընդունելի լուծում։

Նրա կարծիքով՝ Էրհուրմանի առաջիկա շրջանը լինելու է բարդ․ պետք է ոչ միայն բանակցային գործընթացը վերականգնի, այլև պայքարի կոռուպցիայի, փողերի լվացման և քրեական ցանցերի դեմ, որոնք Կիպրոսում խոր արմատներ են գցել Թուրքիայի հետ կապերի միջոցով։

Աղբյուր՝ Bianet

Ենթաբաժնի վերջին լուրերը

Էրդողանը խոսել է Թուրքիայի դիվանագիտական նախաձեռնություններից

16.07.2026

Այդ համատեքստում անդրադարձել է նաև Սիրիային, Լիբիային ու Ղարաբաղին։

Ավարտվել է Վանա լճում տառեխի որսի արգելքը

15.07.2026

Էնդեմիկ ձկնատեսակի անվտանգ ձվադրումն ապահովելու համար ներգրավվել են ուժային կառույցներ:

Լավրովը կոչ է արել Թուրքիային արձագանքել Կիևի կողմից թուրքական նավերի թիրախավորմանը

14.07.2026

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ուկրաինան պարբերաբար թիրախավորում է «Կապույտ հոսք» գազատարը։

Next Post

Թուրքիան նպատակ ունի մինչև 2028թ․ ունենալ 18 հազար օդաչու

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır