• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ալիջան սահմանային անցակետի վերաբացումը շրջադարձային կլինի

12:30, 16 Հունվար 2026
- Հոդված, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Վանա լճի ավազանի զբոսաշրջային ասոցիացիայի (VAHATUDER) նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա նշել է, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև վերջին ամիսներին սկսված կարգավորման քայլերն ուղիղ ազդել են բազմաթիվ ոլորտների վրա:

Նրա կարծիքով, երկու երկրների միջև երկար տարիներ փակ եղած սահմանային անցակետերի վերաբացումը, թե՛ տնտեսական, և թե՛ սոցիալական առումով շրջադարձային կետ կլինի և հավելել, որ տեղի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները այդ զարգացումը մեծ հույսով են ընդունում։

Թունչդեմիրի խոսքով, կարգավորման գործընթացի շրջանակներում առաջին կոնկրետ քայլերն արդեն արվել են: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև չվերթների վերսկսումը կարևոր զարգացում է զբոսաշրջության տեսանկյունից։ Այնուհետև նշել է, որ վիզային գործընթացների պարզեցումը ուրախացրել է ոլորտի ներկայացուցիչներին։

Նրա փոխանցմամբ, այդ անցակետը ոչ միայն կաշխուժացնի Թուրքիայի և Հայաստանի միջև առևտուրը, այլ նաև տարածաշրջանային զբոսաշրջությունը։ Նա նաև նշել է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Ալիջան և Մարգարա սահմանային անցակետերիի միջև նախապատրաստական աշխատանքներ են տարվում և դրանց մեծ մասն ավարտվել են։

Թունչդեմիրը նշել է, որ Ալիջան սահմանային անցակետում կառուցվում են մաքսային և այլ ընթացակարգերի համար նախատեսված շենքեր: Նրա խոսքով, ենթակառուցվածքային աշխատանքներն ինտենսիվ տեմպով առաջ են մղվում: Իրականացվում են գովազդային արշավներ, որպեսզի Հայաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկները կարողանան ավելի լավ ճանաչել տեղի քաղաքները: Նրա կարծիքով, Վանը, Իգդիրը, Աղրըն և հարակից նահանգները զգալի օգուտներ կունենան այս գործընթացից։

«33 տարի անց Ալիջանի սահմանային անցակետի վերաբացումը զգալի դյուրացումներ կապահովի երկու երկրների քաղաքացիների համար։ Մասնավորապես, կաճի մշակութային, առևտրային և զբոսաշրջային փոխազդեցությունը։ Վանա լճի ավազանը, իր պատմական և բնական հարստություններով, կդառնա գրավիչ վայր Հայաստանից եկող զբոսաշրջիկների համար»,- նշել է նա։

Նա հույս է հայտնել, որ կարգավորման գործընթացը կլինի մնայուն և տևական, նշելով, որ ձեռնարկված յուրաքանչյուր դրական քայլ նպաստում է տարածաշրջանային տնտեսությանը և խաղաղության մթնոլորտին:

Աղբյուր՝ Vansesigazetesi.com

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում սպասվում է մինչև 45 աստիճան շոգ

21.07.2026

Զգացվող ջերմաստիճանը որոշ վայրերում կմոտենա 50 աստիճանին։

Թուրք ֆուտբոլիստները՝ աշխարհի առաջնության հիասթափեցնող խաղացողների ցանկում

20.07.2026

Պորտուգալիայի առաջատար սպորտային թերթը հրապարակել է մրցաշարի 23 «հիասթափեցնող խաղացողների» անունները:

Թուրքիայի հետ կապ ունեցող նավ է հարձակման ենթարկվել․ կան զոհեր

20.07.2026

Սև ծովում մի քանի ժամվա ընթացքում հարձակման է ենթարկվել երկու առևտրային նավ։

Next Post

Թուրքիայի 2025-ի բյուջեն 45 միլիարդ դոլարի դեֆիցիտ է տվել

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır