• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
24 Մայիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

16:52, 21 Ապրիլ 2026
- Գլխավոր, Հոդված, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում վերջին ամիսներին կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել պետական բյուջեի ծախսերի կառուցվածքը, հատկապես՝ նախագահի անվտանգության համար հատկացվող միջոցների կտրուկ աճը։

2026 թվականի փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ապահովման համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 754 միլիոն 640 հազար 910 թուրքական լիրա (≈ 16 միլիոն 60 հզ.100 ԱՄՆ դոլար), ինչը գրեթե կրկնակի գերազանցում է հունվարի ցուցանիշը (451 միլիոն լիրա/ 9 միլիոն 922 հազար դոլար)։ Այս աճը վկայում է ոչ միայն անվտանգության ծախսերի ընդլայնման, այլ նաև բյուջետային առաջնահերթությունների փոփոխության մասին։

Հարկ է նշել, որ այս ամենին զուգահեռ Թուրքիայում հետզհետե աճում են նաև աղքատության ցուցանիշները։ Միևնույն ժամանակ երկրում շարունակում է խորանալ սոցիալական ճնշումը։ Մարտի տվյալներով՝ սովի շեմը հասել է 32.792 լիրայի (721 դոլար), իսկ աղքատության շեմը՝ 106.816 լիրայի ( 2.350 դոլար)։

Այս համատեքստում առավել ընդգծվում է հակադրությունը․ Փաստորեն Էրդողանի անվտանգության մեկ օրվա արժեքը կազմում է մոտ 25 միլիոն 154 լիրա (553.388 դոլար), մեկ ժամը՝ 1 միլիոն 48 հազար լիրա (23.056 դոլար), իսկ մեկ րոպեն՝ մոտ 17.468 լիրա (384 դոլար)։

Ըստ այդ երկրի ընդդիմության, Էրդողանին պաշտպանելու համար մեկ րոպեում ծախսվող գումարով բազմաթիվ քաղաքացիներ փորձում են գոյատևել ամբողջ ամսվա ընթացքում։ Նույնիսկ երկու րոպեում ծախսվող գումարը (մոտ 34.936 լիրա) գերազանցում է սովի շեմը։

Նշենք, որ Թուրքիայում շուրջ 4.3 միլիոն այրի կամ ծնողազուրկ երեխա ստանում է սոցիալական աջակցություն (նպաստ)։ 2026 թվականի տվյալներով, այդ նպաստները տատանվում են մոտ 4․900-ից (108 դոլար) մինչև 14․700 լիրայի (323 դոլար) սահմաններում։ Այսինքն՝ նույնիսկ առավելագույն նպաստ ստացող քաղաքացին չի ստանում այն գումարը, որը ծախսվում է նախագահի անվտանգության համար ընդամենը մեկ րոպեում։

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Մանիսայի պատգամավոր Բեքիր Բաշևիրգենի հաշվարկներով՝ նախագահի անվտանգության մեկ ամսվա ծախսերով հնարավոր կլիներ վճարել՝ շուրջ 37 հազար թոշակառուի (20․000 լիրա թոշակ), կամ ավելի քան 51 հազար այրու և ծնողազուրկ երեխայի նպաստը (14․700 լիրա/ 323 դոլար)։

Այս տվյալների համադրությունը ցույց է տալիս ոչ միայն պետական ծախսերի աճն, այլև դրանց սոցիալական բաշխման անհամաչափությունը։ Մի կողմից՝ պետությունը հսկայական միջոցներ է հատկացնում «բարձր մակարդակի» անվտանգության համակարգին, մյուս կողմից՝ հասարակության զգալի մասը պայքարում է նվազագույն կենսապահովման համար։

Հատկանշական է, որ այս գործընթացը տեղի է ունենում տնտեսական լարվածության պայմաններում՝ բարձր գնաճի, լիրայի արժեզրկման և գնողունակության անկման ֆոնին։ Այս համատեքստում անվտանգության ծախսերի նման աճը արդեն ընկալվում է ոչ թե որպես անհրաժեշտություն, այլ որպես քաղաքական ընտրություն։ Կարելի է ասել, որ այս որոշումը պայմանավորված է նաև իշխանության կենտրոնացման և ներքին լեգիտիմության խնդիրներով։

Ավելին՝ թվերի համեմատությունը ցույց է տալիս արժեքային խզում․ այն գումարը, որը ծախսվում է նախագահի պաշտպանության վրա ընդամենը մեկ րոպեում, որոշ քաղաքացիների համար կազմում է ամբողջ ամսվա գոյատևման միջոց։ Սա ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական և բարոյական հարցադրում է առաջացնում՝ պետական բյուջեի նպատակի վերաբերյալ։

Այս իրավիճակը հաճախ օգտագործվում է ընդդիմության կողմից որպես օրինակ՝ ցույց տալու համար, որ իշխող ուժի «խնայողության քաղաքականությունը» չի վերաբերում բոլորին հավասարապես։ Եթե հասարակության մի հատվածին կոչ է արվում կրճատել ծախսերը և «կյանքը սեղմել», ապա պետական բարձր մակարդակում ծախսերի աճը ընկալվում է որպես անհամաչափություն։

Եվ այս մոդելը գնալով ավելի հստակ դրսևորում է ավտորիտար երկրներին բնորոշ հատկանիշներ, որտեղ իշխանության անվտանգությունն ու կայունությունը գերադասվում են հասարակության սոցիալական բարեկեցությունից։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Հեղինակ՝ Էլեն Քոքչյան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչությունը ձեռք կբերի ԱԲ-ով աշխատող կառավարման համակարգեր

22.05.2026

«ASELSAN» ընկերության հետ կնքվել է 469 մլն 974.000 դոլարի ընդհանուր արժողությամբ պայմանագիր։

Իսրայելցի նախարար. «Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի»

22.05.2026

Ըստ Զոհարի՝ եթե թուրքերը իրանցիների պես մտածեն, ապա կհայտնվեն շատ ավելի վատ վիճակում։

Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները

22.05.2026

Կողմերը քննարկել են նավթագազային համագործակցության հարցեր։

Next Post

Թուրքիան ու ԱՄՆ-ն մտադիր են առևտրի ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի

59

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Գլխավոր

Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման

11.05.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Թուրք պատգամավորի բացառիկ հարցազրույցը «Ermenihaber»-ին

19.05.2026
Քաղաքական

Էրդողանի «հրաժեշտի ելույթը»

20.05.2026
Քաղաքական

Հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի շահերը չպետք է լինեն առաջնային

22.05.2026
Գլխավոր

Երևանում թուրքերի հետ քննարկվել է Արաքսի ջրերի օգտագործման հարցը

21.05.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır