• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
23 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի ուկրաինական հաշվարկը․ խաղաղության միջնորդ, թե՞ ռեգիոնալ նոր դերակատար

12:24, 23 Հուլիս 2026
- Գլխավոր, Հոդված, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայի կողմից Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ Կիև կատարած այցը տեղի են ունենում մի ժամանակահատվածում, երբ Անկարան փորձում է ամրապնդել իր դիրքերը Սևծովյան տարածաշրջանի քաղաքական և տնտեսական գործընթացներում։ Տնտեսական կապերի խորացմանը զուգահեռ Թուրքիան ակտիվացնում է իր ներգրավվածությունը անվտանգության հարցերում՝ ձգտելով պահպանել միջնորդի դերը Մոսկվայի և Կիևի միջև, միաժամանակ ձևավորելով իր հնարավոր տեղը պատերազմի ավարտից հետո ստեղծվելիք տարածաշրջանային համակարգում։

Նշենք, որ օրերս Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը՝ ավարտին հասցնելով դրա ուժի մեջ մտնելու ճանապարհի կարևոր փուլը։

Համաձայնագիրը ստորագրվել էր 2022թ. փետրվարի 3-ին Կիևում՝ Ռուսաստանի գործողություններից մի քանի շաբաթ առաջ, սակայն Թուրքիան այն վավերացրել էր 2024 թվականի օգոստոսին։

Փաստաթուղթը նախատեսում է երկու երկրների միջև առևտրային խոչընդոտների նվազեցում և ապրանքաշրջանառության ընդլայնում։ Ուկրաինայի շուկա մուտք գործող թուրքական ապրանքների և Թուրքիայի շուկա արտահանվող ուկրաինական ապրանքների համար նախատեսվում են մաքսային արտոնություններ։

Համաձայնագրի շրջանակում Թուրքիայի շուկա արտահանվող ուկրաինական ապրանքային խմբերի շուրջ 84 տոկոսի համար նախատեսվում է մաքսատուրքերի ամբողջական վերացում։ Զգայուն ապրանքների դեպքում կգործեն քվոտաներ և անցումային մեխանիզմներ։

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի խոսքով՝ ազատ առևտրի համաձայնագիրը հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը՝ ազատականացնելով առևտրի շուրջ 90 տոկոսը և նպաստելով մինչև 10 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության նպատակին հասնելուն։

Հարկ է նշել, որ 2025-ի Թուրքիայի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 7.9 մլրդ դոլար, իսկ Ուկրաինայից արտահանումը Թուրքիա՝ 2.7 մլրդ։

Թուրքիայի համար այդ համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում ուկրաինական շուկայում հատկապես տեքստիլի, ավտոմոբիլային արդյունաբերության, կենցաղային տեխնիկայի, գյուղատնտեսական արտադրանքի և արդյունաբերական ապրանքների ոլորտներում։

Ուկրաինան, իր հերթին, ակնկալում է մեծացնել իր արդյունաբերական արտահանումը Թուրքիա՝ հատկապես մետաղագործության և ծանր արդյունաբերության ոլորտներում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ հուլիսի 15-16-ին Կիև կատարած այցը ցույց տվեց, որ Անկարայի և Կիևի հարաբերությունները դուրս են գալիս միայն տնտեսական շրջանակներից։

Ֆիդանը հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի և գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովի հետ։

Քննարկումների առանցքում եղել են Ստամբուլի բանակցային ձևաչափի հնարավոր վերականգնումը, Սև ծովում անվտանգության հարցերը, էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունը և ծովային հաղորդակցության անվտանգությունը։

Ֆիդանը հայտնել է, որ հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում անվտանգության երաշխիքները պետք է ներառեն ցամաքային, օդային և ծովային բաղադրիչներ։

«Թուրքիան համաձայնել է ղեկավարել ծովային բաղադրիչը»,– ասել է նա՝ հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում նաև դաշնակից երկրների ռազմածովային ուժերի հետ։

Սակայն խոսքը, ըստ թուրքական կողմի, Ուկրաինա ռազմական ստորաբաժանումներ ուղարկելու մասին չէ։ Հնարավոր դերակատարությունը կարող է ներառել ծովային ականազերծում, նավագնացության վերահսկում և առևտրային ուղիների անվտանգություն։

Սև ծովում Անկարայի ակտիվացումը կապված է նաև Թուրքիայի, Ռումինիայի և Բուլղարիայի կողմից ստեղծված ականազերծման մեխանիզմների հետ։

Երեք երկրները 2024-ին ձևավորել էին «MCM Black Sea» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով մաքրել ծովային տարածքները լողացող ականներից և ապահովել առևտրային նավերի անվտանգությունը։

Այս քայլը ցույց է տալիս, որ Թուրքիան փորձում է դուրս գալ սոսկ դիվանագիտական միջնորդի դերից և դառնալ տարածաշրջանային անվտանգության գործնական դերակատար։

Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի նաև Մոնտրյոյի կոնվենցիան, որի միջոցով Թուրքիան պատերազմի ընթացքում սահմանափակել է ռազմական նավերի մուտքը Սև ծով՝ պահպանելով տարածաշրջանային հավասարակշռությունը։

Թուրքիա-Ուկրաինա համագործակցության մեկ այլ կարևոր ուղղություն պաշտպանական արդյունաբերությունն է։

Երկու երկրների համագործակցությունը սկսվել էր դեռևս պատերազմից առաջ։ Թուրքիայի «Բայրաքթար» ընկերությունը Ուկրաինայում սկսել էր արտադրական կենտրոնի ստեղծում, որը նախատեսված էր տարեկան մոտ 120 TB2 կամ TB3 անօդաչու սարք արտադրելու համար։

Չնայած ռուսական հարվածներին՝ ընկերությունը հայտարարել է նախագիծը շարունակելու պատրաստակամության մասին։

Կիևի համար այս համագործակցությունը նշանակում է տեխնոլոգիաների և ռազմական արտադրության հասանելիություն, իսկ Անկարայի համար՝ նոր արտահանման շուկա և պաշտպանական արդյունաբերության միջազգային դիրքերի ամրապնդում։

Կրեմլը զգուշորեն է արձագանքում Թուրքիայի ակտիվացմանը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է Թուրքիայի ջանքերը՝ աջակցելու խաղաղ կարգավորմանը։

Միաժամանակ ռուսական որոշ շրջանակներ մտահոգություն են հայտնել՝ պնդելով, որ Թուրքիայի հնարավոր ներգրավվածությունը Սև ծովի անվտանգության համակարգում կարող է մեծացնել Անկարայի ազդեցությունը տարածաշրջանում։

Մոսկվայի համար բարդությունը կայանում է նրանում, որ Թուրքիան միաժամանակ պահպանում է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ էներգետիկայի, զբոսաշրջության և տարածաշրջանային հարցերի ոլորտներում, բայց նաև զարգացնում է ռազմավարական համագործակցությունը Ուկրաինայի հետ։

Թուրքիայի քաղաքականությունը ցույց է տալիս երկակի նպատակ․ մի կողմից՝ պահպանել Մոսկվայի հետ հաղորդակցության ուղիները, մյուս կողմից՝ ամրապնդել կապերը Կիևի հետ և մասնակցել պատերազմի ավարտից հետո ձևավորվող տարածաշրջանային համակարգին։

Ազատ առևտրի համաձայնագիրը, պաշտպանական համագործակցությունը, Սև ծովի անվտանգության նախաձեռնությունները և հնարավոր վերականգնման ծրագրերը միասին ցույց են տալիս, որ Անկարան փորձում է ստեղծել երկարաժամկետ գործընկերություն Ուկրաինայի հետ։

Այժմ հիմնական հարցն այն է՝ արդյո՞ք Թուրքիան կմնա միայն միջնորդի դերում, թե կդառնա հետպատերազմյան Սևծովյան կարգի ձևավորման մասնակից։

Առաջիկա փուլում Թուրքիայի ազդեցությունը կախված կլինի ոչ միայն նրա կազմակերպած բանակցություններից, այլև այն բանից, թե որքանով կկարողանա տնտեսական, ռազմական և դիվանագիտական նախաձեռնությունները վերածել կայուն տարածաշրջանային ներկայության։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Հեղինակ՝ Էլեն Քոքչյան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման. կա 1 զոհ

23.07.2026

Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում:

ԱՄՆ-ն Թուրքիային չի մատակարարի F-35 կործանիչներ

23.07.2026

Դոնալդ Թրամփի մակագրութամբ նամակում նշվում է, որ Թուրքիան դեռևս չի կատարել S-400-ների հետ կապված պահանջները:

Փոթորիկ Ստամբուլում. պոկվել են տանիքներ, տապալվել՝ ծառեր

23.07.2026

Այժմ իրականացվում է վնասների գնահատման գործընթաց:

Next Post

Թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման. կա 1 զոհ

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır