• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
16 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի հայկական եկեղեցում տեղի է ունեցել միջինքի արարողություն

17:35, 13 Մարտ 2026
- ztr, Գլխավոր, Մշակույթ, Քաղաքական
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի Կայսերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում Կ․ Պոլսի պատրարք արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջինքի (Մեծ պահքը կիսող օր) արարողություն։ Միջինքի արարողությանը մասնակցել են մեծամասամբ Ստամբուլից եկած ծագումով հայերը։ Պատարագի ժամանակ ներկաները մոմ են վառել և աղոթել։ Պատարագից հետո Մաշալյանը լրագրողներին հայտնել է, որ վաղը նրանք կլինեն Իսքենդերունի եկեղեցում և հավելել, որ այս տարի իրենց պատարագը կատարել են շատ գեղեցիկ և խաղաղ ձևով՝ հիշելով Կայսերիում իրենց նախնիների անցյալը և ներդրումը։

Մաշալյանը, ընդգծելով Կայսերիի եկեղեցու կարևորությունը, նշել է, որ Կայսերիի քաղաքապետ Մեմդուհ Բույուքքըլըչի և նահանգապետ Գյոքմեն Չիչեքի հետ հանդիպման ժամանակ նրանք շատ լավ հասկացան եկեղեցու կարևորությունը։ Նրանք խոստացան անել իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ։ Ըստ նրա՝ այս սրբավայրն ունի որոշ խնդիրներ. խոնավ է և քայքայվում է անձրևի պատճառով, բայց և վստահ է, որ առաջիկա օրերին միջոցներ կձեռնարկվեն այդ հարցի լուծման համար։

Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Մաշալյանը նշել է, որ մարդկության պատմությունը բազմաթիվ վայրագություններ է պարունակում, որ անմեղ մարդիկ պատժվել են, և որ նրանք կրկին բախվում են նման պատերազմի։

«Պայքարելը հեշտ է թվում, բայց պատերազմի ժամանակ մարդիկ հասկանում են խաղաղության արժեքը։ Աստված թող պաշտպանի մեր երկիրը նման անիմաստ պատերազմներից և հակամարտություններից»,-նշել է Մաշալյանը։

Աղբյուր՝ SonDakika.com

Ենթաբաժնի վերջին լուրերը

«Առանց ահաբեկչության Թուրքիա»-ից դեպի «Առանց ահաբեկչության տարածաշրջան»

15.09.2026

Թուրքիան ձգտում է տարածաշրջանային առաջնորդության և դա հիմնավորող քաղաքական օրակարգի։

Մուրաթ Բեյազ. «Եթե սահմանը բացվի, Վանից Երևան հասնելը կտեևի 5 ժամ»

15.09.2026

Իսկ ներկայումս Վրաստանի տարածքով ուղևորությունը տևում է 12-ից 18 ժամ:

Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում

14.09.2026

Թուրքիան 1-ին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների մասին։

Next Post

Ինչու՞ է Թուրքիան Կիպրոսի հյուսիսում «F-16» կործանիչներ տեղակայում

75

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır