• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
14 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

12:22, 01 Սեպտեմբեր 2026
- Գլխավոր, Մշակույթ, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 6-ին Վանա լճի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում կմատուցվի 14-րդ պատարագը։ Նշվում է, որ պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։ Կիրակնօրյա պատարագին կմասնակցեն բարձրաստիճան հայ հոգևորականներ և մեծ թվով զբոսաշրրջիկներ։

Պատարագը կմեկնարկի 11։00-ին և կավարտվի 14։00-ին։ Հավելենք, որ 2010-ից ի վեր արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ։

Հիշեցնենք, որ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մոնուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005-ին ձեռնարկել էր Վանի Գևաշ (պատմ․ Ոստան) գավառում վարչական տարածքում գտնվող Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:

95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում:

Աղբյուր՝ Ermenihaber.am

Tags: Աղթամար Սուրբ Խաչ

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ամերիկացի ներդրողների հետաքրքրությունը Թուրքիայի հանդեպ աճում է

14.10.2026

2025 թ. Թուրքիայից ԱՄՆ-ում ուղղակի ներդրումները կազմել են 15 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ից Թուրքիա՝ 16.5 մլրդ դոլար։

Իսրայելն ու Հունաստանը՝ ի հակակշիռ Թուրքիայի

14.10.2026

Իսրայելը նմանատիպ խումբ է նախատեսում ստեղծել նաև Կիպրոսի Հանրապետության հետ։

Թուրքիայում ընդդիմադիր ԶԼՄ-ի սեփականատիրոջը կալանավորում են

14.10.2026

Այդ մասին հայտնել է հենց «Halk TV»-ի սեփականատեր Ջաֆեր Մահիրօղլուն։

Next Post

Թուրքիան թզի արտադրությամբ աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը

2

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır