Թուրքական «CTech» ու «Nardan Motor» ընկերությունները Կատարի Համադ բին Խալիֆա համալսարանի (HBKU) հետ միասին հայտարարել են նոր սերնդի «SATCOM» տեխնոլոգիաների համատեղ նախագծի մեկնարկի մասին։ «Նոր սերնդի շարժիչային SATCOM անտենային համակարգ» նախագիծը ներկայացվել է Դոհայում անցկացվող «DIMDEX 2026» ցուցահանդեսի շրջանակում։
Նախագիծը միտված է շարժական հարթակների համար անխափան և հուսալի արբանյակային կապի ապահովմանը՝ կիրառելով առաջադեմ շարժիչային լուծումներ և ինտեգրելով ագլուինատիվ (կցական) արտադրության տեխնոլոգիաներ։ Այն նախատեսված է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կիրառությունների համար՝ ապահովելով ռազմավարական տեխնոլոգիական առավելություններ։
Աղբյուր՝ Defence Türk










