Թուրքիայի դեղագործական ոլորտում հետազոտությունների և մշակումների (ԳՀԱ-AR-GE) ծավալները վերջին տարիներին կտրուկ աճ են արձանագրել: Աղբյուրի համաձայն՝ 2020-ին ոլորտի «ԳՀԱ» ծախսերը կազմում էին 676.2 մլն թուրքական լիրա (96.3 մլն դոլար` 7.02 լիրա փոխարժեքով), իսկ 2024-ին այդ ցուցանիշը հասել է 5.6 մլրդ լիրայի (172.3 մլն դոլար՝ 32.5 լիրա փոխարժեքով)՝ 5 տարում ավելանալով շուրջ 8.3 անգամ:
Զուգահեռաբար զգալիորեն աճել է նաև շուկայի ընդհանուր ծավալը. եթե 2020-ին այն կազմում էր 56 մլրդ լիրա (7.98 մլրդ դոլար՝ 7.02 լիրա փոխարժեքով), ապա նախորդ տարվա տվյալներով հասել է 479 մլրդ լիրայի ($12.35մլրդ դոլար՝ 38.8 լիրա փոխարժեքով): Հատկանշական է տեղական արտադրության գերիշխող դիրքը. Թուրքիայում վաճառվող յուրաքանչյուր 10 տուփ դեղից 9-ն արտադրվում է տեղում: Տուփերի քանակով տեղական արտադրանքի մասնաբաժինը կազմում է 90%, իսկ վաճառքի ընդհանուր արժեքով՝ 59.6%:
Համաշխարհային տեսանկյունից թուրքական շուկան առանձնանում է նրանով, որ գլոբալ թոփ-50 ընկերությունները տիրապետում են շուկայի 49%-ին, մինչդեռ, օրինակ, ԱՄՆ-ում նրանց մասնաբաժինը հասնում է 88%-ի: Թուրքիայի զարգացման 12-րդ ծրագրի շրջանակներում նպատակ է դրված էլ ավելի մեծացնել տեղական արտադրության ներուժը և նվազեցնել արտաքին կախվածությունը:
Աղբյուր՝ Dünya




