Գյուղատնտեսական քաղաքականության փորձագետ Էրգին Քահվեջին «FAOSTAT»-ի տվյալների հիման վրա հաշվարկներ է կատարել Թուրքիայի գյուղատնտեսական համախառն արտադրանքի վերաբերյալ։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքի արժեքն ընթացիկ գներով 2024-ին հասել էր 92 մլրդ 350 մլն դոլարի։ Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 6-րդ տեղը։
2003-ին այդ ցուցանիշը կազմել էր 54.67 մլրդ դոլար և Թուրքիան զբաղեցրել էր 9-րդ տեղը։ Ստացվում է, որ ավելի քան 20 տարվա ընթացքում այդ ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է ու Քահվեջիի հաշվարկներով՝ դա համապատասխանում է մոտավորապես 80% իրական աճի 21 տարվա ընթացքում։
Աղբյուր՝ Tarimdanhaber.com




