Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել օգոստոս ամսվա գնաճի վերաբերյալ։ Այդ տվյալների համաձայն՝ ամսական գնաճը կազմել է 1.84%, իսկ տարեկանը՝ 31.51%։
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին գնաճը 0.57%-ով ավելի է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ութամսյա գնաճի մակարդակը 2026-ին կազմել է 22.07%, իսկ անցյալ տարի՝ 21.5%։
Տարեկան 31.51% գնաճի ցուցանիշով Թուրքիան աշխարհում ամենաբարձր գնաճ ունեցող 5-րդ երկիրն է։ Գնաճի մակարդակով առաջին տեղում Վենեսուելան է (576 %), երկրորդ տեղում Իրանը (87.9 %), երրորդ տեղում Հարավային Սուդանը(58.21 %), իսկ չորրորդ տեղում Արգենտինան (33.8 %)։
Վերոնշյալ ցուցանիշով Թուրքիան եվրոպական երկրների թվում 1-ին տեղում է։ Թուրքիային հաջորդում է Ռումինիան 8.2%-ով գնաճով։
Աղբյուր՝ Evrensel.net




