• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
10 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի առևտրի ծավալը հասել է 37.6 մլրդ դոլարի

14:21, 25 Սեպտեմբեր 2026
- Տնտեսական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Ստամբուլում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոս և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի առևտրի խորհրդական Դեյվիդ Ռիդը հարցազրույց է տվել թուրքական «Habertürk» լրատվամիջոցին: Նա նշել է, որ իրենք ռազմավարական խորություն են հաղորդել Թուրքիայի հետ իրենց հարաբերություններին ու հավելել, որ առաջընթաց է գրանցվել առևտրի, ռազմական, տեխնոլոգիական և էներգետիկ ոլորտներում:

Ըստ նրա՝ երկու երկրները համագործակցում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, առևտուրն ու ներդրումները, գիտությունն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև էներգետիկան՝ շեշտելով, որ այս ոլորտները փոխադարձաբար ամրապնդում են միմյանց:

Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին՝ Ռիդը հայտնել է, որ վերջին տվյալների համաձայն՝ երկու երկրների առևտրի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 28.4 մլրդ ֆունտ ստերլինգ (37.6 մլրդ դոլար), ինչը ցույց է տալիս տարեկան 4 տոկոս աճ։ Ըստ նրա՝ կա «իրական ներուժ» էներգետիկայի ոլորտում փոքր մոդուլային ռեակտորների վրա համատեղ աշխատելու համար:

Մեծ Բրիտանիան ակնկալում է, որ արդիականացված ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի թուրքական և բրիտանական ընկերությունների համար, կհեշտացնի առևտուրը և կվերացնի որոշ խոչընդոտներ։

Նշենք, որ ընթացիկ տարվա ապրիլին երկու երկրների միջև ստորագրվել էր ռազմավարական գործընկերության շրջանակային փաստաթուղթ, իսկ հուլիսին՝ անվտանգության և ռազմական գործընկերության համաձայնագիր։

Ռիդը նաև նշել է, որ Թուրքիան և Միացյալ Թագավորությունը վաղուց ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են և սերտորեն համագործակցում են՝ ընդունելով, որ համաշխարհային միջավայրը դարձել է ավելի մարտահրավերային, և ճգնաժամերը ավելացել են վերջին 5-10 տարիների ընթացքում։ Ըստ այդմ՝ նա հավելել է, որ վստահության վրա հիմնված գործընկերությունն ավելի կարևոր է նման միջավայրերում։

Աղբյուր՝ Habertürk.com

Ենթաբաժնի վերջին լուրերը

Աշխատավարձերի գնողունակության վարկանիշում Թուրքիան 50-րդն է

09.11.2026

Ցանկում ներառված է 142 երկիր և գնողունակության համեմատության մեջ:

Cumhurbaşkanı Recep Tayyip Erdoğan, 28 yıl sonra Ermenistan işgalinden kurtarılan Dağlık Karabağın sembol şehri Şuşada Azerbaycan Cumhurbaşkanı İlham Aliyev tarafından resmi törenle karşılandı.

Kronos. «Էրդողանը գնաց Շուշի, Ալիևի դիրքորոշումը մեղմացավ, գալիս է Անթալիա»

09.11.2026

Թուրքական լրատվամիջոցը մեկնաբանել է Անկարայի և Բաքվի լարված հարաբերությունները։

Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում

09.11.2026

Մարաթուկի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել ու բացվել է զբոսաշրջային այցերի համար։

Next Post

ՌԴ-ի ու Թուրքիայի գյուղատնտեսական առևտրի ծավալը կազմել է 6 մլրդ դոլար

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır