«Թուրքիայի հանքագործների ասոցիացիայի» (TMD) նախագահ Մեհմեթ Յըլմազը տվյալներ է ներկայացրել Թուրքիայի ոսկու արդյունահանման վերաբերյալ։ Յըլմազը նշել է, որ Թուրքիան ունի տարեկան 50 տոննա ոսկի արդյունահանելու ներուժ։
Յըլմազը նշել է, որ 1990-ականներին Թուրքիայի ոսկու ներուժը գնահատվել է 6500 տ։ Երբ հաշվի է առնվում ոսկու մեկ ունցիայի գինն այն ժամանակվա 300 դոլարից մինչև օրս, կարծիքներ կան, որ Թուրքիայի ոսկու ներուժը պետք է լինի առնվազն 10.000 տոննա։
«Երբ մենք գումարում ենք լիցենզիա ունեցողների, թույլտվություններ ստացող և շահագործման նախապատրաստվող ոսկու խոշոր և փոքր հանքավայրերը, Թուրքիան ունի տարեկան 50 տոննա ոսկի արդյունահանելու ներուժ»,- նշել է Յըլմազը։
Նա նաև կանխատեսել է, որ տարեվերջին ոսկու գինը մեկ ունցիայի համար կարող է հասնել 4500-ից մինչև 5000 դոլարի։
Աղբյուր՝ Manşet haber




