Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Հարավային Կորեայի առևտրի նախարար Պակ Ջունգ-Սունգի հետ։ Բոլաթը նշել է, որ Պակ Ջունգ-Սունգի հետ քննարկել են թուրք-հարավկորեական տնտեսական և առևտրային հարաբերությունների ներկայիս վիճակը, առևտրի խթանման քայլերը և ներդրումային ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Թուրք նախարարը նշել է, որ ողջունում են Հարավային Կորեայի՝ Թուրքիայում ներդրումներն ավելացնելու ցանկությունը։ Կողմերը քննարկել են նաև համաշխարհային առևտրի վերջին զարգացումները և «Մեծ քսանյակի» օրակարգային հարցերը։
Աղբյուր՝ Haberglobal




