Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը Թուրքիայի առևտրի նախարարության տվյալների հիման վրա հրապարակել է արտահանման ծավալների ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2026-ի հունվար-սեպտեմբեր ամիսների արտահանման ծավալները կազմել են 210 մլրդ 973 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 5.2% աճ։
Հունվար-սեպտեմբերին Թուրքիայից դեպի սահմանակից հարևան երկրներ՝ Ադրբեջան, Վրաստան, Բուլղարիա, Իրաք, Իրան, Սիրիա ու Հունաստան կատարված արտահանման ծավալը կազմել է 20 մլրդ 931 մլն 878.000։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.2%-ով։
Նախիջևանի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան, իսկ Հայաստանի մասով որևէ ցուցանիշ չի հրապարակվել։ Նշվել, է որ Հայաստանի հետ ցամաքային ուղիղ առևտուր չկա։ Թուրքիան սահմանակից երկրներից ամենաշատ արտահանումն իրականացրել է դեպի Իրաք (6.7 մլրդ դոլար)։ Իրաքին հաջորդում են Բուլղարիան (3.9 մլրդ դոլար), Հունաստանը (2.6 մլրդ դոլար) և Վրաստանը (2.2 մլրդ)։
Աղբյուր՝ Anadolu



