Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել 2025-ի համախառն ազգային եկամտի ցուցանիշների վերաբերյալ։ 2024-ի համեմատ Թուրքիայի համախառն ազգային եկամուտն աճել է 41.4%-ով՝ հասնելով 62 տրլն 288 մլրդ լիրայի (մոտ 1.27 տրլն դոլար)։ Տնային տնտեսությունների խնայողությունները 13.9%-ից աճել են մինչև 14.3%։
Ոչ ֆինանսական կազմակերպություններն առավելագույնս են նպաստում ընդհանուր տնտեսության մեջ ավելացված արժեքին։ Այդ ընկերությունների մասնաբաժինը ընդհանուր ավելացված արժեքում կամզել է 55.5%։ Ընդհանուր համախառն խնայողությունների և համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը 2025-ին կազմել է 29.9%։
Տնային տնտեսությունների համախառն խնայողությունների մակարդակը, որը ցույց է տալիս տնային տնտեսությունների խնայողությունների և տնօրինվող եկամտի հարաբերակցությունը, նույնպես աճել է։ Տոկոսադրույքը 2024-ի 13.9%-ից աճել է մինչև 14.3 % 2025-%ին։
Աղբյուր՝



