Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Հանդիպումից հետո, երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, որոնք վերաբերում են սոցիալական ապահովության, տնտեսության և առևտրի ոլորտներիին։
Նշվել է, որ Թուրքիայի և Ուզբեկստանի քաղաքական ու առևտրային հարաբերությունները, համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակում, փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի հիման վրա շարունակվում են ամրապնդվել։
Ընդգծվել է, որ արտոնյալ առևտրի համաձայնագրի շրջանակի ընդլայնումը կնպաստի երկու երկրների առևտրային կապերի զարգացմանը, Եվրասիայի մատակարարման շղթաների կայունության բարձրացմանը և երկկողմ առևտրաշրջանառության համար սահմանված նպատակների իրականացմանը։
Աղբյուր՝ Anadolu



