Թուրքիայի 2-րդ ամենամեծ լիճը՝ Թուզը, փոխել է իր գույնը՝ ստանալով վարդագույն ու կարմրավուն երանգ։ Նշենք, որ այն ընդգրկված է աշխարհի ամենագունեղ լճերի շարքում։ Թուզ լիճը գտնվում է Աքսարայ, Անկարա և Քոնիա նահանգների միջև։
Նշվում է, որ լիճը նման երանգ է ստացել ջրի ջերմաստիճանի ու աղիության մակարդակի բարձրացման պայմաններում։ Այդ գործընթացների ժամանակ ջրում գտնվող ջրիմուռներն արտադրում են գունավոր նյութ՝ պաշտպանվելով արևի ճառագայթներից։ Մանրէները շատ արագ բազմանում են ու լճի գույնը փոփոխվում է։
Բազմաթիվ զբոսաշրջիկներ գալիս են դիտելու լիճը։ Շատերն էլ մտնում են աղի լիճ՝ ամրապնդելու իրենց առողջությունը։





Աղբյուր՝ Hürriyet




