• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
23 Մայիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Հայ երեխաները Հայոց ցեղասպանության տարիներին․ տառապանք և հերոսություն

11:17, 24 Ապրիլ 2026
- Հոդված, Ցեղասպանություն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենադաժան ողբերգություններից մեկն է: Այդ տարիներին ոչնչացվեց մի ամբողջ ժողովուրդի մեծ մասը, իսկ վերապրածները ցրվեցին աշխարհով մեկ։ Սակայն այս ողբերգության ամենախոցելի և միաժամանակ ամենաուժեղ կերպարներից էին երեխաները։ Նրանք ոչ միայն դարձան բռնությունների անմեղ զոհերը, այլև հաճախ հանդես եկան որպես գոյատևման, դիմադրության և նույնիսկ հերոսության խորհրդանիշներ։

Ցեղասպանության տարիներին հազարավոր երեխաներ զրկվեցին իրենց ընտանիքներից, տներից և մանկությունից։ Բազմաթիվ երեխաներ դաժանորեն սպանվեցին, ենթարկվեցին խոշտանգումների, կամ մնացին որբ՝ ստիպված լինելով միայնակ դիմակայել կյանքի դաժան պայմաններին։ Շատերը հաղթահարեցին աքսորի երկար ու տանջալից ճանապարհը․ ապրեցին սովի ու զրկանքների մեջ, ականատես եղան իրենց հարազատների կորստին։

Այդ փոքրիկները կրում էին ոչ միայն ֆիզիկական դժվարություններ, այլև խոր հոգեկան վերքեր, որոնք ուղեկցեցին նրանց ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ, հենց այս երեխաների մեջ էր, որ ծնվում էր դիմանալու և ապրելու անհավանական կամքը։

Չնայած անասելի ծանրագույն պայմաններին՝ բազմաթիվ երեխաներ կարողացան փրկվել։ Նրանց մի մասը հայտնվեց որբանոցներում։ Այս երեխաները, կորցնելով ամեն ինչ, սկսեցին նորից կառուցել իրենց կյանքը։ Նրանք սովորում էին, աշխատում, վերականգնում իրենց լեզուն ու մշակույթը։ Հենց նրանք դարձան այն սերունդը, որը հետագայում պիտի շարունակեր հայ ժողովրդի գոյությունը աշխարհի տարբեր երկրներում։

Սակայն հայ երեխաների պատմությունը միայն տառապանքի մասին չէ։ Կան նաև հերոսական էջեր, որոնք վկայում են նրանց աննկուն ոգու մասին։Որոշ դեպքերում երեխաները ներգրավվում էին ինքնապաշտպանական մարտերում, օրինակ՝ Վանի ինքնապաշտպանության և Մուսա լեռան հերոսամարտի ժամանակ։ Թեև նրանք դեռ մանկահասակ էին, սակայն օգնում էին մեծերին՝ տրամադրելով ինֆորմացիա, հասցնելով ջուր ու սնունդ, իսկ երբեմն նույնիսկ զենք վերցնում։

Այս երեխաները վաղաժամ մեծացան՝ իրենց ուսերին վերցնելով պատասխանատվություն, որը շատերի համար անհասանելի է նույնիսկ հասուն տարիքում։ Նրանց գործողությունները ցույց տվեցին, որ պայքարը տարիք չի ճանաչում։

Մանկական հերոսության վառ օրինակներից է Ենովք Քեոշեանը (Ներսեսյանը), որն ընդամենը 15 տարեկան էր Մուսա լեռան հերոսամարտի ժամանակ։ Նա զենքը ձեռքին մասնակցել էր ինքնապաշտպանական կռիվներին և ծանր վիրավորում ստացել մարտի ժամանակ։

Տեղափոխվելով օգնության հասած ֆրանսիական փրկարար նավ՝ Ենովքը կարճ ժամանակում դարձել էր նավի անձնակազմի սիրելին։ Նրան խնամում էին, փորձում օգնել, սակայն պատանին միայն մեկ ցանկություն ուներ՝ վերադառնալ և շարունակել պայքարը։ Նա խնդրում էր իրեն տալ հրացան, որպեսզի կրկին կռվի իր ժողովրդի համար։

Նույնիսկ նավի վրա համտեսած քաղցրավենիքը չէր կարող շեղել նրան իր նպատակից․ այդ պատանու համար ամենակարևորը մնում էր պայքարը։ Նրա կերպարը հաճախ համեմատվել է Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի մանկահասակ հերոսի՝ Գավրոշի հետ՝ որպես ազատատենչ և անվախ պատանու խորհրդանիշ։

Ենովքը և իր նման երեխաները ցույց տվեցին, որ նույնիսկ ամենափոքրերը կարող են դառնալ մեծ պայքարի մասնակիցներ՝ իրենց մեջ կրելով անսահման խիզախություն և նվիրվածություն։

Աղբյուր՝ Ermeni haber

Հեղինակ՝ Էլեն Քոքչյան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչությունը ձեռք կբերի ԱԲ-ով աշխատող կառավարման համակարգեր

22.05.2026

«ASELSAN» ընկերության հետ կնքվել է 469 մլն 974.000 դոլարի ընդհանուր արժողությամբ պայմանագիր։

Իսրայելցի նախարար. «Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի»

22.05.2026

Ըստ Զոհարի՝ եթե թուրքերը իրանցիների պես մտածեն, ապա կհայտնվեն շատ ավելի վատ վիճակում։

Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները

22.05.2026

Կողմերը քննարկել են նավթագազային համագործակցության հարցեր։

Next Post

Անցյալի ողբերգությունը պիտի դառնա ոչ թե բաժանարար պատ, այլ՝ ծանր, բայց ուսանելի փորձառություն. Մաշալյան

59

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Գլխավոր

Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման

11.05.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Թուրք պատգամավորի բացառիկ հարցազրույցը «Ermenihaber»-ին

19.05.2026
Քաղաքական

Էրդողանի «հրաժեշտի ելույթը»

20.05.2026
Քաղաքական

Հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի շահերը չպետք է լինեն առաջնային

22.05.2026
Գլխավոր

Երևանում թուրքերի հետ քննարկվել է Արաքսի ջրերի օգտագործման հարցը

21.05.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır