• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
20 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Էրդողանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

15:41, 24 Ապրիլ 2026
- ztr, Գլխավոր, Ցեղասպանություն
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքությանն ու Թուրքիայի հայ համայնքին ուղերձ է հղել՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ: Այն ընթերցվել է Ստամբուլի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագի ժամանակ։ «Ակոս» պարբերականի հաղորդմամբ՝ ուղերձն ընթերցել է պատրիարքական փոխանորդ Գրիգոր քահանա Տամատյանը։

Տամատյանի ընթերցմամբ պարզ է դարձել, որ Էդողանն այս անգամ էլ ամենամյա ուղերձը սկսել է նույն տեքստով. «Այս տարի ևս հարգանքով հիշում եմ Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանցի հայերին ու կրկին ցավակցություններս հղում նրանց թոռներին»։

Թուրքիայի նախագահը պնդել է, որ 1915-ին տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն է, այլ հրոսակային գործողությունների հետևանք. «Օսմանյան կայսրության անկման ընթացքում օկուպացիաների, բախումների, ապստամբությունների, հրոսակների գործողությունների, հիվանդությունների պատճառով օսմանցի ժողովուրդները մեծ ցավ են ապրել»։

Նրա խոսքով՝ մեծ ցավ են ապրել օսմանցի հայերը, որոնք արժեքավոր ներդրում են ունեցել Օսմանյան կայսրության տարբեր ոլորտներում։

«Թուրքիայի Հանրապետությունը կարողացել է առանց այդ ցավերը մոռանալու հասկանալ, թե ինչպես դրանք հաղթահարել»։

Ուղերձում Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իրենք ձգտում են ապագա սերունդներին թողնել այնպիսի ժառանգություն, որտեղ «ճշմարտությունը կապում են խղճի, այլ ոչ թե վատ հիշողությունների հետ»։

Էրդողանն իր ուղերձը ամփոփել է հետևյալ կերպ։

«Որպես 86 միլիոնանոց երկիր՝ միասին ենք կառուցելու մեր ապագան ու այն ժառանգությունը, որը թողնելու ենք մեր թոռներին։ Այս մտքերով կրկին կիսում եմ հայ հասարակության՝ անցյալում ապրած ցավերը ու ևս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում զոհված օսմանյան բոլոր քաղաքացիների հիշատակը»։

Աղբյուր՝ Agos

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ռոբեր Քոփթաշի անդրադարձը Ստամբուլի հայկական դպրոցների սկանդալին

18.08.2026

Ըստ Ռոբեր Քոփթաշի՝ Թուրքիայի հայ համայնքի կառույցները պետք է այս հարցում ավելի պահանջատեր լինեն։

Մեքքայի համաձայնագիր․ անվտանգային ի՞նչ նոր համակարգ է ձևավորվում Մերձավոր Արևելքում

18.08.2026

Եթե համաձայնագիրը հակաիրանական բնույթ ստանա, կարող է փակել իր ընդլայնման հնարավորությունը։

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

13.08.2026

Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել հայկական կրթօջախներում:

Next Post

Թուրքիայի պետական արխիվներում կան մեծ թվով փաստաթղթեր հայերի մասին

72

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır