• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիան «առևտրային դիվանագետների բանակ» ունի 115 երկրում

15:35, 24 Հուլիս 2026
- Միջազգային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան արտահանման նոր շուկաներ ձեռք բերելու և համաշխարհային առևտրում իր մասնաբաժինն ավելացնելու նպատակով շարունակում է ընդլայնել արտերկրում գործող առևտրային ներկայացուցչությունների ցանցը։ 115 երկրում ունի 235 առևտրային հարցերով խորհրդական և կցորդ։

Թուրքիայի արտերկրյա առևտրային ներկայացուցչությունների ամենամեծ ցանցը գործում է Եվրոպայում։ Առևտրային ներկայացուցիչների 34 տոկոսը տեղակայված է Եվրոպայում, որը Թուրքիայի ավանդական և խոշորագույն առևտրային գործընկերն է։

Երկրորդ տեղում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է՝ 38 ներկայացուցիչներով կամ ընդհանուր թվի 16 տոկոսով։ Այստեղ Թուրքիայի առևտրային ներկայացուցչությունները գործում են 16 երկրում և 26 կենտրոնում։

Երրորդ տեղում Մերձավոր Արևելքն է, որտեղ 12 երկրում և 21 կենտրոնում աշխատում է 32 առևտրային ներկայացուցիչ, ինչը կազմում է արտերկրյա անձնակազմի 13 տոկոսը։

Թուրքիան վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում Աֆրիկայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչի արդյունքում մայրցամաքում ձևավորվել է լայն առևտրային ցանց։ Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի 26 երկրում և 26 կենտրոնում աշխատում է 28 ներկայացուցիչ։

Թուրքիայի՝ արտերկրում գործող 235 առևտրային հարցերով խորհրդականներն ու կցորդները բաշխված են հետևյալ կերպ.

Եվրոպա՝ 80 ներկայացուցիչ (34%)

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ 38 (16%)

Մերձավոր Արևելք՝ 32 (13%)

Սահարայից հարավ ընկած Աֆրիկա՝ 28 (12%)

Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս՝ 21 (9%)

Հյուսիսային Ամերիկա՝ 14 (6%)

Հարավային Ամերիկա՝ 11 (5%)

Հյուսիսային Աֆրիկա՝ 9 (4%)

Ավստրալիա՝ 2 (1%)

Առևտրային խորհրդականներն ու կցորդները նպաստում են թուրք արտահանողների մուտքին տեղական շուկաներ, աջակցում են բիզնեսի առաջ ծառացած տեղական խոչընդոտների հաղթահարմանը և իրականացնում այլ գործառույթներ։։

Աղբյուր՝ Sabah

Ենթաբաժնի վերջին լուրերը

Աշխարհի ամենաարտասովոր վայրերից մեկը գտնվում է Թուրքիայում

20.08.2026

Այս արտասովոր վայրի բազալտե ժայռափոր քարերն ու սյուները ստեղծել են երկրաբանական հրաշք։

Ըստ Կացի՝ Էրդողանը Թուրքիային ներքաշում է վտանգավոր արկածների մեջ

20.08.2026

Իսրայելի ՊՆ նախարարը Էրդողանին կոչ է արել չփորձել Իսրայելի ինքնապաշտպանվելու վճռականությունը։

Իգդիրում պատրաստավում են Հայաստանի հետ սահմանի բացմանը

20.08.2026

Սահմանային անցակետի բացման ծրագրերին զուգահեռ Իգդիրում կկառուցվի հյուրանոց և առևտրի կենտրոն։

Next Post

Washington Post. Իսրայելը մտավախություն ունի, որ Թուրքիան կդառնա միջուկային երկիր

72

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır