• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
9 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիան ունի պոտենցիալ ուժեղ մրցակից՝ ի դեմս Հայաստանի

15:45, 09 Սեպտեմբեր 2026
- Միջազգային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական «Turk-internet.com» կայքում հրապարակվել է Ֆուսուն Ս․ Նեբիլի հեղինակած «Արդյո՞ք Հայաստանը արհեստական բանականության ենթակառուցվածքների ոլորտում առաջ է անցնում Թուրքիայից» վերնագրով հոդվածը։ Հեղինակը գրել է, որ Թուրքիային արհեստական բանականության կենտրոն դառնալու տեսանկյունից ի հայտ է եկել պոտենցիալ ուժեղ մրցակից՝ ի դեմս Հայաստանի և «FireBird» նախագծի։

Ըստ հեղինակի՝ Հայաստանի ամենակարևոր առավելությունը ոչ թե էժան հողն ու էլեկտրաէներգիան է, այլ ԱՄՆ-ի աջակցությունը։ Մասնավորապես նշվել է, որ Հայաստանի արհեստական բանականության ռազմավարությունն ունի մի բան, որը Թուրքիան չունի՝ ամերիկյան արհեստական բանականության սարքավորումների էկոհամակարգին արտոնյալ քաղաքական հասանելիություն, և Հայաստանի դեպքում ԱՄՆ-ի արտահանման քաղաքականությունը դարձել է երկրի մրցակցային առավելության մի մասը։

Հեղինակը գործընթացի կարևորությունը կապել է նաև TRIPP-ի (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) հետ՝ նշելով, որ «Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան միջանցքը տնտեսական առումով չի ավարտվի Նախիջևանում։ Այն կարող է շարունակվել դեպի Թուրքիա և Եվրոպա», քանի որ Անկարան «TRIPP»-ը դիտարկում է Միջին միջանցքի ավելի լայն տրամաբանության շրջանակում, որը Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ։

Այս իրավիճակում, հեղինակի պնդմամբ, Թուրքիան միաժամանակ երկու դիրքում կհայտնվի՝ մի կողմից Հայաստանի մրցակիցն արհեստական բանականության ներդրումների ոլորտում, մյուս կողմից՝ հայկական արհեստական բանականության տվյալների հոսքը Եվրոպա տեղափոխող տարանցիկ երկիր։

Այնուամենայնիվ, հեղինակը նշել է, որ Թուրքիան ունի կառուցվածքային առավելություններ, որոնք Հայաստանը հեշտությամբ չի կարող կրկնօրինակել՝ ավելի մեծ ներքին շուկա, ավելի մեծ կորպորատիվ պահանջարկ, բազմաթիվ միջազգային հեռահաղորդակցության օպերատորներ, գործող խոշոր տվյալների կենտրոններ։

Աղբյուր՝ Turk-internet.com

Ենթաբաժնի վերջին լուրերը

Հունաստանը պատրաստ է ցանկացած սցենարի Թուրքիայի հետ

09.09.2026

Հունաստանի արտգործնախարարը նշել է, որ իրենք զգոն են ու, եթե անհրաժեշտություն լինի, տեղում կմիջամտեն։

Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի երիտասարդները համատեղ ծրագրի են մասնակցել

09.09.2026

Փորձի փոխանակում են իրականացրել՝ ներկայացնելով, թե ինչպես են կազմակերպվում երիտասարդական ճամբարները։

«Թուրքական ավիաուղիները» զգուշացնող հայտարարություն է տարածել

09.09.2026

Այն վերաբերում է Թուրքիայից Անգլիա մեկնողներին։

73

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır