• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
5 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Աթենքն անհանգիստ է Փարիզի ու Անկարայի համագործակցությունից

16:39, 05 Հոկտեմբեր 2026
- Միջազգային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

CNN Türk-ն վիդեոռեպորտաժով անդրադարձել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության ճանապարհային քարտեզին: Նշվում է, որ դա հիասթափություն և մտահոգություն է առաջացրել Աթենքում, քանի որ վերջինս Թուրքիայի հետ լարվածության պահերին սովորաբար ապավինում էր Փարիզին։

Հունական մամուլը ֆրանս-թուրքական համաձայնագրին արձագանքել է բավականին կոշտ վերնագրերով։ Մասնավորապես, «Militaire.gr» կայքը դա որակել է որպես ծանր հարված՝ ուղղված Միցոտակիսի արտաքին քաղաքականությանը, «Pronews» կայքը տեղի ունեցածը բնութագրել է «սարսափելի զարգացում», իսկ «Pentapostagma» կայքը «Արդյո՞ք մեզ դավաճանում են» վերնագրով պնդել է, որ Ֆրանսիան թիկունքից հարվածում է Հունաստանին։

CNN Türk-ը նկատել է տալիս, որ այդ իրադարձություններին նախորդել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցն Աթենք, որի ընթացքում ընդլայնվել էր Ֆրանսիա-Հունաստան ռազմական համագործակցության համաձայնագիրը, ինչը հունական հասարակայնությանը ներկայացվել էր որպես Թուրքիայի դեմ Ֆրանսիայի աջակցության ապացույց։ Բայց ընդամենը մեկ ամիս անց՝ ֆրանսիական «Safran»-ի և թուրքական «Baykar»-ի միջև ստորագրվում է ռազմավարական համագործակցության պայմանագիր։

CNN Türk-ի բնորոշմամբ՝ Հունաստանը դա ընկալել է որպես ուղղակի սպառնալիք իր անվտանգությանը։ Հարցը քննարկել է անգամ խորհրդարանում և պաշտոնական պարզաբանումներ պահանջվել Փարիզից։

«Այս զարգացումները հատկապես ցավոտ են Աթենքի համար, քանի որ Արևելյան Միջերկրականում Հունաստանը Կիպրոսի միջոցով Իսրայելին կապող էլեկտրական մալուխի բաժնետոմսերի մեծ մասը փոխանցել էր ֆրանսիացիներին և Ֆրանսիայի հետ կնքել միլիարդավոր եվրոների ռազմական պայմանագրեր», – հայտնում է CNN Türk-ի թղթակիցը:

Ռեպորտաժում նշվում է նաև, որ Հունաստանը վերջին շրջանում փորձում է Թուրքիային հեռու պահել այն երկրներից, որոնց հետ ինքը ռազմական համաձայնագրեր ունի, ինչպես նաև խոչընդոտել թուրքական կողմի ռազմական գնումներին։ Անցյալ տարի Աթենքը փորձել էր արգելափակել Թուրքիայի կողմից «Eurofighter» կործանիչների ձեռքբերումը, բայց չէր հաջողել։

Այժմ Վաշինգտոնում հույն-կիպրական լոբբին ակտիվորեն աշխատում է, որպեսզի կանխի ԱՄՆ-ից կողմից F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային։

Աղբյուր՝ CnnTurk

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան աշխարհում 2-րդ ամենաշատ ԱԹՍ ունեցող երկիրն է

05.10.2026

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։

Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև

05.10.2026

Բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները պարզել են «Ո՛չ հիջաբի արգելքին Ադրբեջանում» պաստառներ։

Էրդողան. «Մենք հասել ենք պատմական հաջողության»

05.10.2026

Թուրքիայի տարեկան արտահանումը հասել է մինչ օրս ամենաբարձր մակարդակի՝ 287.3 մլրդ դոլարի։

1

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır