• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
24 Մայիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրք լրագրող․ Վաշինգտոնյան բանակցություններն արագացրել են Հայաստան-Թուրքիա կուլիսային հարաբերությունները

16:51, 07 Նոյեմբեր 2025
- Գլխավոր, Հարցազրույց, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 4-ից 5-ը Երևանում տեղի է ունեցել «Օրբելի ֆորում 2025․ Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովը, որին մասնակցել էր թուրքական «T24» լրատվամիջոցի լրագրող Բարչըն Յինանչը։ Նա բացառիկ հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

– Տիկին Յինանչ, այս պահին հայ-թուրքական հարաբերություններն ի՞նչ փուլում են, առաջընթաց կա՞, թե՞ սոսկ հայտարարություններ են։

– Անկեղծ ասած՝ ես օգոստոսի 8-ից հետո սպասում էի, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ավելի կոնկրետ քայլեր կլինեին, բայց չտեսանք։ Բայց չեմ կարծում, որ դա նշանակում է, որ այն տեղի չի ունենում։ Ըստ իս՝ կարգավորման գործընթացի ​​աշխատանքներն ինտենսիվանում են տեսախցիկների հետևում, կուլիսներում, հանրության աչքից հեռու։ Մեր առջև բացվելու է կարևոր հնարավորությունների պատուհան։

Մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Վարչապետ Փաշինյանն էլ  հայտարարեց, որ ինքը հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ես կարծում եմ, որ կողմերը կարող են օգտվել այդ հնարավորությունից՝ ճանապարհային քարտեզ պատրաստելու համար։

Ես  քիչ հավանական եմ համարում, որ կքննարկվի երեք երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար ցամաքային սահմանի բացման հնարավորությունը, ինչպես որ միչև մայիսին համաձայնեցվել էր երկու երկրների հատուկ բանագնացների կողմից։ Ես կարծում եմ, որ երկու կողմերի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման գործընթացը կարող է արագանալ անմիջապես դրանից հետո, քանի որ ինչպես տեսնում եք, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվում են կոնկրետ քայլեր: Սրանք այնպիսի զարգացումներ են, որոնք մենք երբեք չէինք սպասում, կամ տեսնում:

– Իսկ ի՞նչ կասեք այս համատեքստում ադրբեջանական գործոնի մասին։

– Տեսեք այս համաժողովին ադրբեջանական հեռուստատեսության երկու լրագրողներ են մասնակցում՝ լուսաբանելու հիշյալ ֆորումը։ Սա նշանակալի զարգացում է։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ադրբեջանական ինքնաթիռը վայրէջք է կատարել հայկական օդանավակայանում, բացվել են մի քանի առևտրային ուղիներ, և Ադրբեջանը կանաչ լույս է վառել որոշ հարցերի համար։ Երբ նայում ենք, այս գործընթացներին անբնական է դառնում, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ոչինչ չկատարվի։ Սա չի տեղավորվում միջազգային հարաբերությունների ընդհանուր պատկերի մեջ, որովհետև տարիներ շարունակ Թուրքիան ասել է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կիրականացվի Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ»։ Սակայն մենք տեսնում ենք, որ այս երկու գործընթացները միաժամանակ չեն ընթանում։ Գիտենք, որ Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, շարունակում է զսպել Թուրքիային, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է, որ Անկարան կարգավորի հարաբերությունները նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Հակառակ դեպքում, Թուրքիայի տարածաշրջանային շահերը կտուժեն։ Ենթադրում եմ, որ Անկարան փորձում է հնարավորինս համոզել Բաքվին՝ փոխանցելով այն ուղերձը, որ Թուրքիան կարող է բացառվել այս տարածաշրջանային հավասարումից։

– Ի՞նչ եք կարծում, վաշինգտոնյան բանակցություններն ազդեցի՞ն հայ-թուրքական հարաբերությունների վրա։

– Նախ, ակնկալվում էր, որ Վաշինգտոնում ստորագրված նախնական համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա թուրք-հայկական հարաբերությունների վրա։ Սակայն, ինչպես նշեցի, մենք դեռևս որևէ կոնկրետ դրական արդյունք չենք տեսել, գոնե տեսախցիկի առջև։ Որպես լրագրող, ով տարիներ շարունակ հետևում է միջազգային հարաբերություններին, ես սա շատ նորմալ չեմ համարում, բայց ինչպես ասացի, կարծում եմ, որ Վաշինգտոնում բանակցությունները մեծ թափ են հաղորդել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կուլիսային բանակցություններին:

– Թուրքիայում ի՞նչ կարծիքներ կան ու ինչպե՞ս են վերաբերվում Թրամփի ուղուն։

– Մենք գիտեինք, որ Ադրբեջանն ու Հայաստանը, ուղիղ շփումների միջոցով, հասել էին համաձայնության որոշակի կետի։ Սակայն ինչ-որ կերպ ստորագրությունները չէին արվում։ Երբեմն երրորդ կողմը միջամտում է և ինչ-որ կերպ համոզում կողմերին, բերում նրանց բանակցային սեղանի շուրջ և ապահովում համաձայնագրերի ստորագրումը։ Կարծում եմ, որ Միացյալ Նահանգների հաջողությունը այս գործում և համաձայնագրերի նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի խաղաղություն։ Թուրքիայում քննադատությունը, մասնավորապես փորձագիտական ​​մակարդակով և ընդդիմության կողմից, ընդհանուր առմամբ եղել է հետևյալ կերպ. «Որքա՞ն առողջ կլինի Ամերիկայի համար տարածաշրջան մտնել Թրամփի  երթուղով։ Դա  երևի մտահոգի Ռուսաստանին։ ԱՄՆ-ն ​​ռմբակոծեց Իրանը։ Հետևաբար, արդյո՞ք Իրանի նման երկիրը կցանկանա տեսնել մասնավոր ամերիկյան ընկերություն իր սահմանին։

Եթե Թուրքիան շարունակեր առաջ մղել իր ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, գուցե ավելի նշանակալի դեր խաղար այս երկու մայրաքաղաքներին սեղանի շուրջ նստեցնելու հարցուն։ Հնարավոր է՝ այս երկու առաջնորդները կարողանային նստել Անկարայում, այլ ոչ թե Վաշինգտոնում»։

Աղբյուր՝ Ermeni Haber

ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչությունը ձեռք կբերի ԱԲ-ով աշխատող կառավարման համակարգեր

22.05.2026

«ASELSAN» ընկերության հետ կնքվել է 469 մլն 974.000 դոլարի ընդհանուր արժողությամբ պայմանագիր։

Իսրայելցի նախարար. «Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի»

22.05.2026

Ըստ Զոհարի՝ եթե թուրքերը իրանցիների պես մտածեն, ապա կհայտնվեն շատ ավելի վատ վիճակում։

Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները

22.05.2026

Կողմերը քննարկել են նավթագազային համագործակցության հարցեր։

Next Post

Թուրքիայի 10 ամենահարուստ մարդկանց կարողությունը համարժեք է 5 մլն մարդու 1 տարվա նվազագույն աշխատավարձին

59

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Գլխավոր

Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման

11.05.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Թուրք պատգամավորի բացառիկ հարցազրույցը «Ermenihaber»-ին

19.05.2026
Քաղաքական

Էրդողանի «հրաժեշտի ելույթը»

20.05.2026
Քաղաքական

Հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի շահերը չպետք է լինեն առաջնային

22.05.2026
Գլխավոր

Երևանում թուրքերի հետ քննարկվել է Արաքսի ջրերի օգտագործման հարցը

21.05.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır